Անան Էմորիայի արքայադուստրն է, ով զվարթ է, բարի և սրամիտ։ Անան շատ է սիրում զբոսնել ամբողջ Էմորիայով՝ անցկացնելով ժամանակը իր թագավորության բնակիչների՝ հատկապես երեխաների հետ։ Արքայադուստրը դեռ մանկուց սիրել է խաղալ ակտիվ խաղեր։ Նա, լինելով շատ նուրբ և փխրուն էակ, թագավորության համար դժվար պահերին լցվում է քաջությամբ և խիզախությամբ։ Անան միշտ հոգատար և հավատարիմ է իր ընկեր Յանի նկատմամբ։