buyTicket Գնել Տոմս

Աշխ․ օրեր՝   14:00-22:00

Ոչ աշխ. օրեր ՝ 12:00-22:00

Գաղտնիության քաղաքականություն – Պարկ Գրուպ ՍՊԸ

 

«Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն (այսուհետ՝ «Ընկերություն») օգտաgործում է yerevanpark.am կայքը (այսուհետ՝ «Կայք»), և վերջինս հանդիսանում է Կայքի միջոցով մատուցվող ծառայությունների միակ իրավասու տրամադրողը։
Սույն էջում ներկայացված է Կայքի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելիս  Կայքի այցելուների անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման հետ կապված մեր քաղաքականությունը։ 
Օգտվելով մեր Ծառայությունից՝ Դուք համաձայնում եք սույն Գաղտնիության քաղաքականության պայմաններին՝ կապված տեղեկատվության հավաքագրման և օգտագործման հետ։ Մենք կարող ենք հավաքել որոշակի անձնական տվյալներ՝ Ծառայության մատուցման և շարունակական բարելավման նպատակով։ Ընկերությունը հավաստիացնում է, որ Ձեր անձնական տվյալները չեն օգտագործվի և չեն փոխանցվի երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են սույն Գաղտնիության քաղաքականությամբ։
Գաղտնիության քաղաքականության մեջ օգտագործվող տերմինները ունեն նույն իմաստները, ինչ Կայքում տեղադրված Օգտագործման պայմաններում, եթե այլ կերպ չի սահմանվել սույն Գաղտնիության քաղաքականությունում։
Տեղեկատվության հավաքում և օգտագործում
Մեր ծառայություններից արդյունավետ օգտվելու նպատակով Ձեզանից կարող է պահանջվել որոշ անձնական տվյալների տրամադրում`
- Անուն, ազգանուն
- Տարիք
- Ծննդյան ամսաթիվ
- Հեռախոսահամար
- Փոստային հասցե
- Մյուս տեղեկություններ, որոնք դուք կամավոր տրամադրում եք մեզ
- Կուքիներ և նմանատիպ հետևողական տեխնոլոգիաներ: Մենք հավաքում ենք այնպիսի տեղեկություններ, որոնք դուք տրամադրում եք ուղիղ՝ լրացնելով ձևանմուշները կամ կապ հաստատելով մեզ հետ կայքի միջոցով և ավտոմատ հավաքագրված տվյալներ՝ կուքիների և այլ հետևողական տեխնոլոգիաների միջոցով, երբ այցելում եք կայքը։

Լոգ տվյալներ
Մեր կայքի օգտագործման ընթացքում կարող ենք հավաքագրել «լոգ տվյալներ»՝ Ձեր բրաուզերի կողմից փոխանցվող տեղեկություններ, երբ Դուք այցելում եք մեր կայքը կամ օգտվում մեր ծառայություններից։ Այս տվյալները կարող են ներառել՝ Ձեր սարքի ինտերնետային ծրագրային (IP) հասցեն, բրաուզերի տեսակը և տարբերակը, այցելած էջերի հասցեները, այցի ամսաթիվը և ժամը, տվյալ էջերում անցկացրած ժամանակը, ինչպես նաև այլ վիճակագրական տվյալներ։
Այս տեղեկատվությունը օգտագործվում է վերլուծական նպատակներով՝ մեր ծառայությունների որակը բարելավելու, կայքի օգտագործման միտումները հասկանալու և տեխնիկական խնդիրներն ախտորոշելու համար։ 


Կուքիներ (Cookies)
Կուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են սահմանափակ քանակությամբ տեղեկատվություն և ներբեռնվում են Ձեր սարքում, երբ այցելում եք կայք։ Դրանք լայնորեն կիրառվում են կայքերում՝ օգտագործողների առցանց փորձառությունը բարելավելու և ապահովելու համար, ինչպես նաև կայքի բովանդակությունն ու գործառույթները պատշաճ կերպով մատուցելու և արդյունավետ օգտագործելու համար։
Մեր Կայք մուտք գործելով և օգտվելով՝ Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը ժամանակ առ ժամանակ կարող է կուքիներ տեղադրել Ձեր սարքում հետևյալ նպատակներով՝
որոշ տեղեկությունների պահպանում (օրինակ՝ օգտվողի անունը, անձնական տվյալներ, էլեկտրոնային փոստի հասցե, ինչպես նաև սարքի տեխնիկական տվյալներ՝ մասնավորապես մոդելը և IP հասցեն),
մեր Կայքի և Ծառայությունների ամբողջական գործառույթն ու օպտիմալ աշխատանքը ապահովելու համար,
Ձեր բրաուզերը ճանաչելու որպես վերադարձող օգտվող, որպեսզի յուրաքանչյուր այցի ժամանակ կրկին անհրաժեշտ չլինի մուտքագրել նույն տվյալները։
Այս կուքիները չեն կարող օգտագործվել Ձեր սարքում ծրագրեր գործարկելու կամ վիրուսներ փոխանցելու համար։ Ձեր սարքում տեղադրված կուքիները կարող են կարդալ միայն այն վեբ սերվերը, որը դրանք տեղադրել է։


Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը՝ մերժելու բոլոր կուքիները կամ նախազգուշացնելու, երբ կուքիներ է ուղարկվում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ որոշ ծառայություններ կարող են սահմանափակ գործել, եթե կուքիներն անջատված են։
Ծառայություն մատուցողներ
Մենք կարող ենք ներգրավել երրորդ անձ հանիդսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետևյալ նպատակներով՝
Ծառայության մատուցման գործընթացը հեշտացնելու համար,
Մեր փոխարեն Ծառայությունը մատուցելու համար։
Մենք տեղեկացնում ենք, որ երրորդ անձինք կարող են ունենալ մուտք Ձեր անձնական տվյալներին՝ իրենց վերապահված պարտականությունները կատարելու նպատակով։ Այնուամենայնիվ, երրորդ անձինք պարտավորվում են չբացահայտել կամ օգտագործել Ձեր անձնական տվյալները որևէ այլ նպատակով, բացի մեզ հետ կնքված պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարումից։ 
Անվտանգություն
Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը՝ Ձեր անձնական տվյալները մեզ վստահելու հարցում, ուստի պարտավորվում ենք կիրառել անհրաժեշտ և ընդունելի տեխնիկական ու կազմակերպչական միջոցներ՝ դրանց պաշտպանության համար։ Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ ինտերնետով տվյալների փոխանցման կամ էլեկտրոնային պահպանման որևէ մեթոդ չի կարող ապահովել ամբողջական անվտանգություն։ Մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական տվյալների լիակատար անվտանգությունը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական բնույթի որոշ ռիսկեր։
Միաժամանակ մենք հավաստում ենք, որ չենք վաճառում կամ փոխանակում ձեր անձնական տեղեկությունները երրորդ անձանց։ Մենք կարող ենք փոխանցել Ձեր տվյալները այնպիսի երրորդ անձանց, որոնք իրականացնում են մեր կայքի վարումն ու ապահովում դրա արդյունավետությունը՝ պահպանելով գաղտնիության պայմանները։ Տվյալները կարող են նաև փոխանցվել կամ այլ կերպ հրապարակվել՝ օրենքով պահանջվող դեպքում կամ մեր իրավունքները պաշտպանելու նպատակով։
Այլ կայքերի հղումներ
Մեր Կայքում կարող են տեղադրված լինել հղումներ դեպի այլ վեբ կայքեր։ Եթե սեղմեք այդ հղումներին, Դուք մուտք կգործեք նշված կայքեր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք չենք վերահսկում այդ կայքերի բովանդակությունը, գաղտնիության քաղաքականությունը կամ գործունեության այլ կողմեր։
Ուստի խորհուրդ ենք տալիս ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր երրորդ կողմի կայքի գաղտնիության քաղաքականությունը։ Մենք չենք կրում պատասխանատվություն երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, անվտանգության կամ գաղտնիության գործելակերպերի համար։


Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները
Ընկերությունը կարող ենք ժամանակ առ ժամանակ կատարել  Գաղտնիության քաղաքականության թարմացումներ։ Այս պատճառով խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջը՝ ծանոթանալու կատարված փոփոխություններին։
Փոփոխությունների կատարման դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք՝ հրապարակելով թարմացված Գաղտնիության քաղաքականությունը այս էջում։ Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությունները ուժի մեջ են մտնում անմիջապես հրապարակումից հետո։
Հետադարձ կապ
Եթե ունեք որևէ հարց կամ առաջարկ մեր Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, կապվեք մեզ հետ հետևյալ հասցեներով՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ.Մելքոնյան 31 
Էլ. հասցե՝ info@yerevanpark.am 

hero