Աշխ․ օրեր՝ 14:00-22:00
Ոչ աշխ. օրեր ՝ 12:00-22:00
կայքը (այսուհետ՝ «Կայքը») մատուցում է ծառայությունները՝ հետևելով ստորև ներկայացված պայմաններին։ Խնդրում ենք ուշադիր ընթերցել այս պայմանները, քանի որ դրանք կարևոր են կայքը օգտագործելու ժամանակ:
Ընդհանուր պայմաններ General terms Օգտվելով տվյալ Կայքից՝ դուք հաստատում եք, որ ծանոթ եք սույն օգտագործման պայմաններին, ընդունում եք դրանք ամբողջությամբ և պարտավորվում եք հետևել դրանց։ Եթե դուք համաձայն չեք սույն պայմաններին, խնդրում ենք ձեռնպահ մնալ Կայքի օգտագործումից։
Կայքի պայմանները կարող են փոփոխվել առանց նախապես ծանուցման, և դուք պետք է պարբերաբար ստուգեք սույն էջը, որպեսզի տեղեկացված լինեք վերջին փոփոխությունների մասին:
Օգտագործման իրավունքներ
Դուք իրավունք ունեք օգտվել Կայքից բացառապես անձնական և ոչ առևտրային նպատակներով։
Կայքի բովանդակությունը (տեքստ, պատկերներ, տեսանյութեր, ծրագրեր և այլ նյութեր) պաշտպանված է հեղինակային իրավունքներով, և դրա օգտագործումը առանց համապատասխան թույլտվության արգելվում է:
Դուք կարող եք օգտվել Կայքի ծառայություններից միայն օրինական նպատակներով՝ համապատասխան գործող օրենսդրությունը, չխախտելով այլ օգտատերերի իրավունքներն։
Հեղինակային իրավունքներ Copyrights Կայքի բոլոր նյութերը պատկանում են Կայքի սեփականատերերին կամ նրանց կողմից համապատասխան իրավունքներով տրամադրված երրորդ անձանց:
Օգտագործողը չունի իրավունք տարածել, կրկնօրինակել կամ փոխել Կայքի բովանդակությունը առանց համապատասխան թույլտվության: Ցանկացած նման գործողություն համարվում է իրավախախտում և կարող է առաջացնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
Գաղտնիություն և անձնական տվյալներ Privacy and personal data Ձեր անձնական տվյալները հավաքվում են միայն այն դեպքում, երբ դուք տրամադրում եք դրանք՝ գրանցման, հաշվի ստեղծման կամ Կայքի այլ ծառայություններից օգտվելու պարագայում:
Մենք պարտավորվում ենք պահպանել ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և օգտագործել դրանք բացառապես մեր Գաղտնիության քաղաքականության կանոնների համաձայն՝ ապահովելով տվյալների անվտանգությունն։
Կայքն կարող է հավաքել ձեր օգտագործման տվյալները, ինչպիսիք են IP հասցեն, սերվերի տեղեկությունները, բրաուզերի տեսակը և այլ տվյալներ:
Կայքի օգտագործման սահմանափակումներ
Դուք պարտավորվում եք չօգտագործել Կայքը որևէ ապօրինի, մաքսանենգ, վիրավորական կամ Կայքի սպառողական քաղաքականությանը հակասող նպատակներով, ներառյալ՝ գործունեություններ, որոնք կարող են վնաս հասցնել Կայքի, նրա աշխատակիցների կամ այլ օգտատերերի իրավունքներին և օրինական շահերին
Արգելվում է Կայքի միջոցով տարածել վիրավորական, սպամային, կեղծ կամ որևէ կերպ վնասակար բովանդակություն, ինչպես նաև այլ նյութեր, որոնք կարող են խաթարել Կայքի բնականոն աշխատանքը կամ առաջացնել վնաս այլ օգտատերերի, կազմակերպության կամ երրորդ անձանց համար։
Անվտանգություն
Դուք պատասխանատու եք Ձեր օգտատիրոջ հաշվի և գաղտնաբառի անվտանգության պահպանման համար՝ պարտավորվելով չտրամադրել դրանք որևէ երրորդ անձի։
Կայքը պատասխանատվություն չի կրում ձեր օգտատիրոջ հաշվի անվտանգության համար և չի կարող երաշխավորել համակարգի անխափան և անվտանգ աշխատանքը։
Տեխնիկական մշակումներ և ծառայությունների կասեցում
Կայքը կարող է ժամանակավորապես դադարեցնել կամ սահմանափակել իր ծառայությունների մատուցումը՝ տեխնիկական խնդիրների, ծրագրային վերանորոգումների կամ սպասարկման աշխատանքների պատճառով։
Կայքը չի կրում պատասխանատվություն Ձեր գործունեության, տեխնիկական խնդիրների կամ այլ հանգամանքների հետևանքով առաջացած կայքի հասանելիության կարճատև ընդհատումների կամ չաշխատելու համար։
Վեճերի լուծում Dispute resolution Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: