Որոնք են ատրակցիոններից օգտվելու սահմանափակումները

Զվարճանքի այգիները իրական հեքիաթներ են:

 

Երազանք է տեսնել սիրելի մուլտհերոսներին, իսկ խաղալ նրանց հետ՝ երազանքների երազանք։ Կա զվարճանքի կենտրոն Երևանում, որտեղ բոլոր երազանքները իրականանում են։ Այստեղի կախարդական մթնոլորտը համալրում են ատրակցիոնները, որոնք օգնում են մեզ պատկերացնել, թե ի՞նչ է թռչել, ցատկել, տեսնել ամեն ինչ վերևից և վերջապես զվարճանալ մեր սիրելի հերոսների հետ:

Ընտանեկան հանգիստ կազմակերպելիս բոլորը նախապատվությունը տալիս են երեխաների համար հաճելի վայրերին։ Եթե ​​դուք ճանապարհորդում եք ձեր ընտանիքի հետ, ապա պետք է գտնել այնպիսի վայրեր, որոնք հաճելի կլինեն երեխաներին՝ օրինակ մանկական ժամանցի կենտրոն կամ զվարճանքի այգի։ Զվարճանքի այգիները երեխաների ամենասիրելի վայրն են, որոնք նաև շատ հարմարավետ են ծնողների համար։

Ծնողները կարող են հանգստանալ, սուրճ կամ թեյ խմել, իրար հետ ժամանակ անցկացնել, իսկ երեխաները այդ ընթացքում անմոռանալի ժամանակ կանցկացնեն։ 

Բոլորս էլ շատ ոգևորված ենք զվարճանքի այգի գնալիս, բայց պետք է նաև հիշել, որ պետք է շատ զգույշ լինել ատրակցիոնների հետ, քանի որ կանոններին չհետևելու դեպքում դրանք կարող են շատ վտանգավոր լինել: Այդ հարցում ծնողների դերը նույնպես մեծ է, քանի որ երեխաների ոգևորվածությունը պետք է լինի ապահով ձեռքերում, հնարավոր է երեխաները ուղղակի չկարողանան կառավարել իրավիճակը, սակայն ծնողները ի վիճակի են ուշադիր լինել երեխաների յուրաքաչնյուր քայլին՝ հեռու պահելով նրանց յուրաքանչյուր փորձությունից։

Այգում զբոսանքները և ատրակցիոնները կարող են էներգիան սպառող լինել, սակայն պետք է միշտ զգոն լինել՝ պահպանելու առողջությունն ու անվտանգությունը։ Զվարճանքի այգիները իրավունք ունեն արգելելու ցանկացած գործողություն, որը կարող է վտանգ ներկայացնել այցելուի կամ շրջապատի համար։ 

 

Ի՞նչպես պահպանել անվտանգությունը 

Զգուշացե՛ք ջրից. Եթե չեք կարողանում լավ լողալ, զգույշ եղեք լողավազաններ մտնելիս կամ ջրային սլայդներից իջնելիս: Նախքան ջրային ատրակցիոն մտնելը այցելուները պետք է տեղյակ լինեն անվտանգության լրացուցիչ ռիսկերի մասին:

Հետևե՛ք այգու կանոնակարգին. Կանոնակարգերը գործում են բոլոր այցելուների անվտանգությունն ապահովելու համար: Կարդացեք տեղադրված բոլոր տեղեկությունները և այգու աշխատակիցների կողմից տրամադրված բոլոր կանոնները և հետևեք դրանց:

Ուշադիր եղեք արգելված տարածքներին. Այցելուներին կարող է վտանգ սպառնալ, եթե նրանք մտնեն կուլիսային տարածքներ, շինարարական գոտիներ կամ արգելված այլ տարածքներ: Ավելի լավ է մնալ այն վայրերում, որտեղ այցելուները թույլատրվում են, որպեսզի հնարավորինս ապահով լինել:

Բարձր ջերմաստիճանից պաշտպանվելը կենսական նշանակություն ունի, քանի որ արևի և ուժեղ շոգի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել ջրազրկման: Համոզվեք, որ շատ ջուր եք խմում, իսկ լրացուցիչ պաշտպանության համար կրեք արևապաշտպան քսուք:

Ժամանցային այգի կամ խաղահրապարակ խմբով այցելելն ամենաանվտանգն է: Արտակարգ իրավիճակների դեպքում ձեզ ծանոթ մեկը կլինի այնտեղ, որպեսզի օգնություն կանչի աշխատակիցներին և կմնա ձեզ հետ մինչև լիովին ապաքինվեք:

Նախապես պլանավորեք։ Միշտ պատրաստեք արտակարգ իրավիճակների ծրագիր նախքան մեծ խմբի այգի տանելը: Անպայման տեղեկացրեք այգու աշխատակիցներին, եթե ինչ-որ անսպասելի բան լինի:

Հետևելով այս բոլոր կանոններին՝ դուք իսկապես լավ ժամանակ կանցկացնեք Հայաստանի ամենահետաքրքիր զվարճանքի այգում՝  Երևան Պարկում։ 

Երևան Պարկը առաջարկում է ատրակցիոնների մեծ ընտրություն, թե՛ երեխաների թե՛ մեծահասակների համար։ Մեկ անգամ այցելելով Երևան Պարկ կցանկանաք նորից ու նորից վերադառնալ։ Երևան Պարկի նպատակն է հեքիաթային զվարճանքի և տպավորիչ պատմությունների միջոցով օգնել ընտանիքիներին և արկածախնդիր մարդկանց ստեղծել հարատև հիշողություններ՝ ապահով և հյուրընկալ միջավայրում։

Երևան Պարկը լավագույն միջավայրն է ընտանեկան կապերի ամրապնդման համար։ Այստեղ կարող եք խաղալ, ուրախանալ, ընթրել միասին և վերջում, տուն կտանեք ջերմագույն հիշողություններ, որոնք դեռ երկար կմնան ձեզ հետ։ 

Եթե փնտրում եք ծննդյան տարեդարձ նշելու վայրեր ապա Երևան Պարկը կրկին լավագույն տարբերակն է, այն ատրակցիոններից բացի առաջարկում է նաև հրաշալի ու հեքիաթային միջավայր երեխաների ծննդյան տարեդարձները նշելու համար։

e e e e e e e e e y ! h e e