Մանկական ժամանցի կազմակերպման լավագույն տարբերակը

Երեխաներին զվարճացնելը բավականին հեշտ և միաժամանակ դժվար գործ է։

Երեխաները հեշտ ուրախանում են նույնիսկ մանրուքներից, սակայն դժվար է պահպանել նրանց ոգևորվածությունը, քանի որ նրանք շատ արագ ձանձրանում են , նույնիսկ իրենց սիրելի խաղալիքից։ Ծնողները փորձում են գտնել այնպիսի վայրեր, կամ այնպիսի խաղալիքներ, որոնցից երեխաները չեն ձանձրանա գոնե որոշ ժամանակ։ Զվարճանքի ամենատարածված վայրը, որը համարվում է մանկական ժամանցի կենտրոն՝ զվարճանքի թեմատիկ այգին է։ 

Ծնողները գիտեն դրա մասին, և շատ հաճախ երեխաներին խոստանում են այց զվարճանքի այգի, այն պայմանով, որ երեխաները լավ կսովորեն և լավ վարք կցուցաբերեն։ Մանկական զվարճանքի կենտրոն գտնելը բարդ գործ չէ, սակայն բարդ է գտնել այնպիսի վայր, որը համապատասխան կլինի  երեխայի նախասիրություններին և հարմար կլինի մեծահասակներին նույնպես, չէ՞ որ մեծահասակները նույնպես զվարճանալու կարիք ունենցանկանում են զվարճանալ։ 

Զվարճանքի զբոսայգին տարբերվում է մյուս զբոսայգիներից, քանի որ այն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար գրեթե բոլորի համար, այդ իսկ պատճառով համարվում է նաև ընտանեկան ժամանցի կենտրոն։ Ընտանեկան ժամանցի համար նաև համապատասխան են տոնավաճառները, քաղաքային զբոսայգիները և այլն, սակայն դրանք կա՛մ կրում են ժամանակավոր բնույթ, կա՛մ չեն առաջարկում այնքան ատրակցիոններ և ժամանցի միջոցներ վայրեր որքան զվարճանքի զբոսայգիները։ Զբոսայգիները լինում են նաև թեմատիկ՝ դեկորացիներով, մուլտֆիլմի հերոսներով, որը ավելի է հետաքրքրացնում երեխաների ժամանցը այնտեղ։ 

Նոր զվարճանքի զբոսայգիները ավելի նախընտրելի են։ Հին ատրակցիոնները անսարքության պատճառով կարող են լինել վտանգավորկարող են վտանգավոր լինել, և անսարք, իսկ նոր տեխնոլոգիաներով պատրաստված ատրակցիոնները շատ ավելի ապահով են և վստահելի։  ատրակցիոնները ավելի վստահելի են, պատրաստված նոր տեխնոլոգիաների օգնությամբ, և ավելի հետաքրքիր։ Եթե գտնվում ես Հայաստանում, առավել ևս Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապա ուղղակի պարտավոր ես այցելել Երևան Պարկ։ Այցելելով այս զվարճանքի կենտրոն Երևանում քո ամբողջ ընտանիքին կապահովես հետաքրքիր զբաղմունքներով՝բացօթյա և փակօթյա ատրակցիոններ, սրճարաններ, թեմատիկ ներկայացումներ, երկհարկանի լաբիրինթ, արկադային խաղերի սրահ և շատ ավելին շատ մեծ Երևան անիվ և այլն։ Կարող ես ամբողջ օրդ անցկացնել Երևան Պարկում վայելելով բոլոր ատրակցիոնները անսահմանափակ, իսկ երբ կհոգնես, կարող ես օգտվել համեղ սրճաններից։

 Երևան Պարկը կդառնա քո երեխայի մոտիվացիայի աղբյուրը, այստեղ այցելելու համար նա կսկսի ավելի լավ սովորել, ավելի քաղաքակիրթ լինել, մի խոսքով, կանի ամեն ինչ նորից այստեղ հայտնվելու համար։ 

Ատրակցիոններ և ավելին

Երևան Պարկում դու կգտնես ատրակցիոններ տան բոլոր անդամների համար՝ մանկական՝ երեխաների համար, ընտանեկան՝ ամբողջ ընտանիքի համար, համարձակ՝ էքստրիմի սիրահարների համարբոլոր համարձակ երիտասարդների սիրելի ատրակցիոնները, և իհարկե, բոլորի համար։ 

Ամենասիրված ատրակցիոններից մեկը Երևան անիվն է։ Պարզապես պատկերացրեք, թե ի՜նչ հիանալի տեսարան կբացվի դեպի քաղաք, երբ բարձրանաք  40 մետր բարձրությամբ գունավոր և լուսավոր անիվը: Բավականին հայտնի և սիրված ատրակցիոնների տեսակներ են պտտվող աշտարակները։ Գեղեցիկ տեսարան տեսնել գումարած պտտվել ու պտտվել։  Այս ատրակցիոնի մեկ խցիկում միաժամանակ տեղավորվում է 4 անձ, ինչը հնարավորություն է տալիս միասին վայելել գեղեցիկ տեսարանը 40մ բարձրությունից։միասիԳրեթե բոլոր երեխաների և մեծահասակների երազանքն է այս ատրակցիոնը,  հնարավորություն է տալիս նաև օգտվել իրենից ամբողջ ընտանիքով՝ չորս հոգով, այսինքն եթե երեխան շատ է ցանկանում օգտվել ատրակցիոնից, սակայն մենակ վախենում է ապա այստեղ այդ հարցը նույնպես նախօրոք լուծված է։ 

Արկադային խաղերի ապարատներով խաղասրահը երեխաների սիրելի սրահներից մեկն է։ Ավտոդրոմը գրեթե բոլորի սիրելի ատրակցիոնն է՝ թե՛ մեծերի թե՛ փոքրերի։ Երեխաները խաղում են համակարգչային խաղ պատկերացնելով, որ իրենք ղեկին են, իսկ այստեղ իրենց երազանքը իրականում է, կառավարում են մի ամբողջ մեքենա։ 

Ամերիկյան ֆիլմկինոներում շատ ենք հանդիպել քոսթերների և միշտ մտածել ենք, արդյո՞ք մենք կհամարձակվեինք օգտվել դրանցից։ Հիմա ժամանակն է, հասկանալ, քանի որ ընտանեկան քոսթերը ավելի քան մոտ է ձեզ, մնում է հասկանաք, կհամարձակվե՞իք, թե ոչ։ Պետք է փորձել, հակառակ դեպքում ամբողջ կյանքում կունենաք այդ կասկածըկմնաք նույն մտքերի մեջ, միգուցե չվախենայի և փորձեի։ 

Երևան Պարկը մի վայր է, որտեղ կարող եք օգտվել և՛ օդանավից և՛ նավից մի քանի մետր հեռավորությամբ։ Ձեր երեխան ուղղակի կլինի յոթերորդ երկնքում, չէ՞ որ  բոլորիս մանկական երազանքն էր նստել նավ, կամ ինքնաթիռ։ 

Երևան Պարկում կգտնես բոլոր երազանքներիդ ամբողջովին կամ մասնակի կատարումը։ Երեխաները կհեռանան զվարճանքի զբոսայգուց՝ վերադառնալու ռազմավարական ծրագրով։ Մեծահասակները նույնպես հիանալի ժամանակ կանցկացնեն, որի մասին երկար ժամանակ չեն մոռանա։ 

u u u u u u u u u ! u u u