Որքան անվտանգ են ատրակցիոնները

Ատրակցիոնի հետ առաջին հանդիպումը տպավորվում է երեխայի հիշողության մեջ և մնում այնտեղ ողջ կյանքի ընթացքում։ Այդ  հանդիպումը շատ կարևոր է, անկրկնելի փորձառություն է, որը սահմանում է երեխայի սերը և հետագա վերաբերմունքը  ատրակցիոնների և տարատեսակ զվարճանքների հանդեպ։ Ծնողների գլխավոր առաջադրանքն էլ դառնում է այդ հանդիպման լավագույն ընթացքի կազմակերպումը։ 

Պետք է նշել, որ ատրակցիոնները ի սկզբանե ստեղծվել են երեխաների համար, սակայն մեծահասակները նույնպես դրանց մեծ երկրպագուն են։ Այսպիսով, զվարճանքի այգիները հիանալի վայր են ինչպես ընտանեկան այնպես էլ ընկերական հավաքույթների համար։ 

Մանկական ժամանցի կենտրոն գնալուց առաջ ծնողները սկսում են անհանգստանալ ատրակցիոնների ապահվության մասին, քանի որ բավականին զգուշացնող են ատրակցիոններում վատ դեպքերի մասին պատմությունները։ 

Ըստ երևույթին տեսել եք հին ատրակցիոններ , որոնց տեսքը վախեցնող է եղել, հին ատրակցիոնները վախենալու լինելուց բացի վտանգավոր են, եթե իրենց վրա չեն կատարվում օրական, շաբաթական և տարեկան ստուգումներ ու վերանորոգումներ։ 

Հաշվի առնելով այդ դեպքերը առավելությունը պետք է տալ նոր ատրակցիոններ հաճախելուն։ Նոր ատրակցիոնները կառուցված են ժամանակակից մոտեցմամբ, ավելի լավ մետաղներից և ավելի հմուտ մասնագետների կողմից։

Մետաղները ժանգոտելու սովորություն ունեն, այսինքն ինչքան նոր են դրանք, այնքան բացառվում է դրանց ժանգոտած և անպիտան լինելը։ 

 

Ինչպե՞ս է ստուգվում ատրակցիոնների անվտանգությունը

Ատրակցիոններ գնալուց առաջ, ատրակցիոն խաղեր խաղալուց առաջ բոլորիս հետաքրքրում է թե ե՞րբ են ստուգվել ատրակցիոնները։ Լավագույն ատրակցիոնների այգիներում դրանք ստուգվում են ամեն օր, վաղ առավոտյան, մինչև ատրակցիոների բացվելը։ 

Գործի են դրվում ատրակցիոնները և ըստ դրանց գործընթացի որոշում են արդյոք ունեն անսարքություններ թե ոչ։ Տեխնիկական սպասարկողը գրանցումներ է անում լավ կամ վատ արդյունքի մասին։ Լավ արդյունքի դեպքում ատրակցիոնների այգին իր դռները բացում է հյուրերի առաջ։ 

Լինում են նաև դեպքեր երբ այգին բացվում է, ատրակցիոնները աշխատում են, սակայն այն ատրակցիոնը, որը անսարք է չի աշխատում, դրա վրա սովորաբար լինում է գրված իր անսարքությության և գործունեության ժամանակավորապես դադարեցման մասին։ 

Երբ լրատվականները  հայտնում են ատրակցիոններում դժբախտ դեպքի մասին, այդ ինֆորմացիան մեզ մոտ առաջացնում է մտավախություն, որ հաճախ են պատահում դժբախտ դեպքեր ատրակցիոններում, սակայն դա այդպես չէ։ Իրականում ատրակցիոնները շատ վստահելի տեխնիկա են համարվում և ավելի հաճախ մարդիկ վտանգի են ենթարկվում կայծակի հարվածից, կամ շնաձկան հարձակումից, քան ատրակցիոնների անսարքությունից։ 

Ժամանակակից ատրակցիոններից յուրաքանչյուրն ունի իր անվտանգության համակարգը։ Այսինքն, եթե հոսանք չհասնի որևէ ատրակցիոնի ապա անմիջապես կմիանա մեխանիկական մեկնարկը։ Պետք չէ վախենալ ատրակցիոններից օգտվելուց, քանի որ ժամանակակից տեխնիկան գտել է յուրաքանչյուր խնդրի լուծումը։ 

Շատերին հետաքրքրում է, արդյո՞ք ատրակցիոնները ունեն ժամկետ, լինո՞ւմ են արդյոք ժամկետն անց ատրակցիոններ։ Սովորաբար յուրաքանչյուր եվրոպական ատրակցիոնին տրվում է 30-40 տարվա կյանք, սակայն սա պետք չէ ընդունել որպես օրենք, քանի որ կան ատրակցիոներ, որոնք աշխատում են ավելի քան 70 տարի։ 

Սրա տակ պետք չէ հասկանալ, որ ուղղակի պատրաստում են ատրակցիոնը և տալիս օգտագործման՝ առանց վերանորոգելու։ Իհարկե, վերանորոգումներ կատարվում են, որոշ մասեր փոխվում և փոխարինվում են նորերով, սակայն ատրակցիոնների վրայի աշխատանքը այդպիսով չի ավարտվում, նրանք ամեն օր պետք է ենթարկվեն ստուգման։ 

Երեխաները ոգևորված գալիս են ատրակցիոններ և չեն մտածում որևէ այլ բանի մասին, նրանք ցանկանում են զվարճանալ, սակայն ծնողները ինչքան էլ ոգևորված լինեն իրենց երեխայի ուրախությամբ պետք է ուշադրություն դարձնեն կանոններին և հրահանգներին, այլ տարբերակ չկա։ 

Ատրակցիոնների օգտագործման եղանակների և սահմանափակումների մասին տեղյակ լինելը կփրկի կյանքեր, և կկանխի դժվախտ դեպքերը։ 

Մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, չեն կարող օգտվել որոշ ատրակցիոններից, կան նաև ատրակցիոններ, որոնք ունեն տարիքային սահմանափակումներ, դրանց մասին պետք է տեղյակ լինել նախքան որևէ ատրակցիոնից օգտվելը։

e e e e e e e e e y ! h e e