Այն ամենը, ինչը չգիտենք Երևան Պարկի մասին


Զվարճանքի այգիները գրեթե բոլորի սիրելի վայրն են, որտեղ կարելի է կրկին դառնալ մանուկ, կրկին ուրախանալ ու լիաթոք ծիծաղել։ Երևան Պարկն առաջարկում է մի շարք ատրակցիոններ, արկածային վայրեր և խաղեր բոլոր տարիքի զվարճանք փնտրողների համար: Բազմապիսի շղթաներից և ռոլեր քոսթերներից մինչև արկադային խաղեր և կառնավալային տաղավարներ, այս այգիները նախատեսված են այցելուներին անմոռանալի փորձ ապահովելու համար: 

Այնուամենայնիվ, զվարճանքի այգիները շատ ավելին են, քան թվում է: Ուսումնասիրենք այն ամենը, ինչ դուք չգիտեք զվարճանքների պարկերի՝ հատկապես Երևան Պարկի մասին։ 

Զվարճանքի այգիները լավագույն զբոսաշրջության վայրերից են համարվում ամբողջ աշխարհում։ Շատ մարդիկ այս կամ այն ​​երկիր են մեկնում միայն զվարճանքի այգի այցելելու համար, այդ իսկ պատճառով Երևան Պարկը կարելի է գտնել Հայաստանի պարտադիր այցելությունների վայրերի ցուցակում: Երևան Պարկն ուղղակի այգի չէ, այլ հրաշքների աշխարհ՝ փոքրիկների համար, իսկ մեծահասակների համար՝ վերադարձ դեպի մանկություն։ 
 

Երևան Պարկ. ինչպես ամեն ինչ սկսվեց

 

Մարդիկ իրենց հանգստյան օրերը հաճախ անցկացնում են Երևան Պարկում, սակայն շատ քիչ տեղեկություն ունեն այդ նույն Պարկի մասին։ Այցելուների մեծ մասին հաստատ հետաքրքիր կլինի ավելին իմանալ Երևան Պարկի մասին: Եկեք հասկանանք՝ ինչպես ամեն ինչ սկսվեց: 

Երևան Պարկ ն ընտանեկան բիզնես է, որի նպատակն է նոր և հետաքրքիր փորձառություն մատուցել իր հյուրեր: Հիմնադիրը տարիներ շարունակ փորձել է հայ այցելուին ներկայացնել այնպիսի փորձառություններ, որոնք Հայաստանում չկան, սակայն տարածում ունեն աշխարհի այլ վայրերում, և այս անգամ էլ նրա տեսլականն էր Հայաստանում բացել առաջին թեմատիկ այգին: Նպատակը՝ մարդկանց, մասնավորապես երեխաների կյանքին ուրախություն և ոգևորություն հաղորդելն էր, և Երևանն էլ ավելի գրավիչ զբոսաշրջային վայր դարձնելը` խթանելով տեղական տնտեսությանը: Նախագիծը, որը սկսվել էր 2017 թվականին, առաջարկում էր բարձրորակ ատրակցիոններ՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներով, Մի քանի հիմնական ատրակցիոնները, ինչպիսիք են քոսթերները և Երևան անիվը, գրավել են հանրության ուշադրությունը, և արդեն դարձել ամենասիրելիներից։ Անմոռանալի փորձառություն առաջարկելուց բացի, այգին կդառնա բազմաթիվ ծառերով կանաչ գոտի՝ դառնալով Երևանի ամենամեծ այգիներից մեկը: Վերջապես, գաղափարն այն է, որ ստեղծվեն յուրօրինակ պատմություններով կերպարներ, որոնցով տեղացիները կարող են հպարտանալ և իրենցը համարել:
 

Դիզայնի գաղտնիքները

 

Զվարճանքի այգու նախագծումը բարդ գործընթաց է, շատերը պատկերացնում են, որ պետք է մեկ-երկու կարուսել տեղադրել և վերջ, սակայն այն բարդ նախագիծ է, որը ներգրավում է մի շարք մասնագետներ՝ ճարտարապետներից և ինժեներներից մինչև լանդշաֆտային դիզայներներ: Նպատակն է ստեղծել ջերմ և հյուրընկալ միջավայր, որն առաջարկում է մի շարք ատրակցիոններ և արկածներ այցելուների համար:

Զվարճանքի այգու նախագծման կարևոր գործոններից մեկը ճիշտ և գրագետ դասավորությունն է: Այգին պետք է նախագծվի այնպես, որ այցելուները կարողանան հեշտությամբ տեղափոխվել մի ատրակցիոնից մյուսը՝ առանց մոլորվելու կամ ծանրաբեռնվելու: Երևան Պարկը իսկապես հեշտ դասավորություն ունի, որն օգնում է իր այցելուներին հեշտությամբ գտնել ատրակցիոններըի: Այգու ներսում գտնվող գոտիները նույնպես օգնում են այցելուներին հեշտ կողմնորոշվել։

Յուրաքանչյուր գոտի ունի իր երկրպագուների խումբը, օրինակ Երևան Պարկի արկածային գոտին իսկապես պոպուլար է երիտասարդ այցելուների շրջանում, նրանք իրոք տարված են արկածային գոտու ատրակցիոններով։ Այս գոտին կարելի է համարել երեխաների սիրելի խաղային գոտին Երևանում։

Մեկ այլ չափազանց կարևոր գործոն է անվտանգությունը: Զվարճանքի այգում ատրակցիոնները ենթարկվում են խիստ կանոնակարգերի և անվտանգության ստանդարտների՝ այցելուների անվտանգությունն ապահովելու համար: Սա ներառում է կանոնավոր ստուգումներ և տեխսպասարկում, ինչպես նաև անվտանգության միջոցների օգտագործում, ինչպիսիք են ամրագոտիները, զսպող սարքերը և վթարային անջատման համակարգերը:

 

e e e e e e e e e y ! h e e