Անցկացրու ծննդյանդ օրը մեզ հետ

Գրեթե բոլորը սիրում են նշել ծննդյան տարեդարձ։ Ծննդյան տարեդարձները մեզ տալիս են դրական էմոցիաներ, քանի որ այդ ամբողջ օրը մենք շրջապատված ենք մեր ընտանիքով, ընկերներով ու բարեկամներով, որոնք ջանք չեն խնայում մեզ ուրախացնելու համար։

Այսպիսով, հյուրերի պարտականությունն է պաահովել լավ տրամադրություն, իսկ հոբելյարինը՝ ապահովել հյուրերի հարմարավետությունը։ 

Միակ փոքր անհարմարությունը այս գեղեցիկ պատմության մեջ այդ երեկույթի կազմակերպումն է։ Պլանավորումը և կազմակերպումը անհանգստություն պատճառող և ժամանակատար գործողություններ են։ Բոլորս փորձում ենք այնպես կազմակերպել, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Ծննդյան օրը տարին մեկ անգամ է լինում, այդ պատճառով էլ փորձում ենք ամեն ինչ անել, որ հիշարժան լինի։ 

Ծննդյան տարեդարձի երեկույթի պլանավորումը պետք է սկսել առնվազն մեկ շաբաթ առաջ, քանի որ դժվար է գտնել վայր, որոշել թեմատիկան, հագուստը, ուտելիքը մեկ օրում։ Ծննդյան տարեդարձ նշելու վայրեր շատ կան, սակայն պետք է գտնել այնպիսի վայր, որը կտարբերվի մյուսներից ու նաև կհամապատասխանի Ձեր ակնկնալիքներին։ 

 

Որտե՞ղ նշել ծննդյան տարեդարձը

 

Ո՞վ է հոբելյարը, սա առաջնային կարևորություն ունեցող հարց է, որի մասին պետք է մտածենք մինչ ծննդյան տարեդարձի պլանավորում սկսելը։ Յուրաքանչյուր մարդ ունի իր նախասիրությունները իր տարիքին համապատասխան, այսինքն միջին տարիքից մեծ մարդը դժվար ցանկանա նշել իր ծննդյան տարեդարձը ատրակցիոնների այգում, սակայն փոքր երեխայի համար դա կլինի ուղղակի ֆանտաստիկ։ Մանկական ծննդյան տարեդարձ նշելը հեքիաթի ստեղծում է, որին կհավատա երեխան։ Երեխաները ունեն հիանալի երևակայություն, որով կարող են պատկերացնել այդ հեքիաթը։ 

Երեխայի ծննդյան տարեդարձ նշելու համար ցանկալի չէ ընտրել ռեստորան կամ սրճարան, քանի որ երեխաները կարիք ունեն վազվզելու, խաղալու և նրանց բացարձակ հետաքրքիր չէ նստել նույն վայրում մի քանի ժամ և միայն ուտել։ Կան ավելի հաճելի տարբերակներ երեխաների ծննդյան տարեդարձը նշելու։ Այստեղ օգնության են գալիս ատրակցիոնների այգիները։ Թեմատիկ այգիներում, որոնցից տարածաշրջանում  ամենամեծը Երևան Պարկն է կան հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսներ, կան բազմազան խաղեր, ատրակցիոններ, ու լիքը հետաքրքիր զբաղմունքներ։ 

Երեխան ոգևորվում է սովորական այցից դեպի ատրակցիոններ, հիմա պատկերացրեք ինչպես կոգևորվի, երբ իր ծննդյան տարեդարձը նշի իր սիրելի վայրում և իր ընկերների հետ։ 

Երևան Պարկի անձնակազմը, թեմատիկ  հերոսները հոբելյարին կվերաբերվեն ինչպես թագուհու կամ թագավորի, նա անմոռանալի ապրումներ կունենա՝ կպատկերացնի թե ապրում է իր հեքիաթների աշխարհում, որտեղ բոլորը սիրում են իրեն, և որտեղ կարող է խաղալ այնքան, ինչքան կցանկանա։ 

Երևան պարկը ունի ծննդյան տարեդարձը նշելու բոլոր անհրաժեշտ «գործիքները»՝ 4 առանձնացված սրահներ, ատրակցիոններ, խաղավարի, լուսանկարչի, աճպարարի, ծաղրածուի, թղթե և պղպջակներով շոուի հավելյալ ծառայություններ։ 

Երևան պարկը քեզ կօգնի կազմակերպել հիշարժան ծննդյան տարեդարձի երեկույթ, սակայն դուք նույնպես պետք է պլանավորեք մի քանի կետեր՝ ապահովելով ծննդյան տարեդարձի հարթ ընթացքը։ 

Քանի որ հյուրերի մեծամասնությունը հավանաբար աշխատում կամ սովորում է աշխատանքային օրերին, այդ իսկ պատճառով ցանկալի է նշել այնպիսի օր, որ բոլորը կարողանան ներկա գտնվել։ Շաբաթ կամ կիրակի օրերը ուղղակի հիանալի են ծննդյան տարեդարձ կազմակերպելու համար։ Այդ օրը երեխաները չեն հաճախում դպրոց, ծնողները՝ աշխատանքի։ 

Ուտելիքի մասին մտածել պետք չէ, քանի որ Երևան պարկի ծննդյան առանձնացված սրահները ունեն  ունի հատուկ ծննդյան տարեդարձների համար նախատեսված հատուկ մենյու, որը առաջարկում է համեղ ուտելիքներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ 

Ծննդյան տորթը կարելի է համապատասխանեցնել Էմորիայի հերոսների հետ, որոնք շրջում են  այգում, իսկ ծննդյան տորթի մոմերը փչելու ընթացքում անակնկալ այց-շնորհավորանք են մատուցում հոբելյարին։ 

Ծննդյան օրը երբեք այսքան ուրախ չի անցել՝  դարձրեք ձեր երեխայի տարեդարձը յուրահատուկ և անմոռանալի։ 

 

o o o o o o o m m m o o !