Երևան Պարկի ատրակցիոնները

Լավագույն հիշողությունները կապված են լինում մանկության հետ, թե ինչու, պատասխանը բոլորիս հայտնի է։
 

Մանկությունը միակ շրջանն է, երբ չես աշխատում, չես սովորում, միակ գործը զվարճանալն է, իսկ զվարճանքների տունն էլ՝ ատրակցիոնների պարկը։ 

Ամառ, պաղպաղակ, կարուսելներ, այս հիշողությունները մեզ հետ են մնում հավերժ։ Լավագույն ու համեղ հիշողությունները ուղեկցում են մեզ ամբողջ կյանքի ընթացքում։ 

Երևան Պարկը նույնպես հիշողություններ ստեղծելու ֆաբրիկա է, որը կարող եք գտնել մանկական ժամանցի վայրեր փնտրելիս։ Երևան Պարկը առաջարկում է լավագույն ատրակցիոնները մանուկներին, որոնք փնտրում են զվարճանքներ, և մեծերին, որոնք չեն կարողացել օգտվել նման ատրակցիոններից փոքր ժամանակ։ Ինչո՞ւ ոչ, երբեք էլ ուշ չէ լինել մանուկ և վայելել ատրակցիոնների զվարճանքը։ 

Տեսնելով այժմյան ատրակցիոններին հարց է ծագում, ինչպե՞ս է եղել ատրակցիոնների, կարուսելների էվոլյուցիան, ինչպե՞ս այդքան արագ զարգացան։ Կարուսելները դեռևս կան  1799 թվականից ի վեր, սակայն սկզբում դրանք միայն ԱՄՆ-ում էին՝ Մասաչուսեթս նահանգում, այնուհետև տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ և գրավեցին բոլոր մանուկների սրտերը։ 

Կարևոր է նշել սակայն, որ առաջին կարուսելները փայլտե կարուսելներ էին, առանց որևէ շքեղությունների։ Քանի որ երեխաները մենակ չէին կարող օգտվել այդ կարուսելներից, պատրաստվեցին մանուկների և ծնողի համար նախատեսված նստատեղեր, որպեսզի երեխաները օգտվեն կարուսելներից իրենց ծնողներից մեկի ուղեկցությամբ։ 

Հետաքրքիր է, սակայն կարուսելների նոր զարգացման ժամանակ, բժիշկները իրենց հիվանդներին խորհուրդ էին տալիս օգտվել դրանցից, պարզաբանելով, որ դրանք օգտակար են արյան շրջանառության համար։ 

Այժմ հետ գանք 21-րդ դար, որտեղ ատրակցիոնները զարգանում են տեխնոլոգիայի զարգացման հետ միասին։ Ատրակցիոնների մեջ կիրառում են յուրաքանչյուր նոր գյուտ, նոր գաղափար դրանք ավելի լավը դարձնելու համար։ 

Երևան Պարկը նույնպես հետ չի մնում ատրակցիոնների զարգացումից և ներկայացնում է հզոր ու զվարճալի ատրակցիոններ։ 

 

Ատրակցիոնները Երևան Պարկում 

 

Երևան Պարկում առայժմ կա 23 հատ ատրակցիոն, որոնցից յուրաքանչյուրը իրենց հեղինակությամբ մրցում են մյուսների հետ։ 

Երևան Պարկում ատրակցիոնները բաժանվում են այսպես կոչված խմբերի՝ ընտանեկան, համարձակ, մանկական։ 

Ընտանեկան ատրակցիոնները, ինչպես կարելի է անունից հասկանալ, հիանալի են ընտանեկան հանգստի համար։ 

Ընտանեկան ատրակցիոնների մեջ են մտնում՝ 

Սամբա աշտարակը, որը թույլ է տալիս վայելել ամբողջ տեսարանը։ Այս ատրակցիոնը կազմված է տարբեր գույների օդապարիկներից, և եթե միշտ երազել ես օդապարիկով թռիչք կատարել ապա սա կլինի առաջին ապահով փորձը։ Ընտանիքի 4 անդամները կարող են օգտվել այս ատրակցիոնից միաժամանակ։ 

Ավտոդրոմը բոլոր մեծահասակների և մանուկների սիրելի վայրն է։ Վարել մեքենա այնքան արագ, ինչքան կարող ես, նույնիսկ խփել միմյանց և չպատժվել ու վնասվածքներ չստանալ, միթե լավագույն ատրակցիոնը չէ սա։ 

Համոզված եմ շատ եք կարդացել ծովահենների մասին հեքիաթներ, կամ մուլտֆիլմեր դիտել, իսկ հիմա ժամանակն է մասնակիորեն ապրելու ծովահենների կյանքը։ Փոթորիկներ, աննդհատ շարժվող նավ, միթե հրաշալի չէ առանց թրջվելու զգալ նավարկության հաճույքը։ Կոնտիկի ատրակցիոնը կապահովի ձեր արկածային նավարկությունը։ 

Ընտանեկան ատրակցիոններից են նաև՝ Ջամբո Հելիքսը, Թռչող Ծաղիկները, Երաժշտական Էքսպրեսը, Երևան Անիվը, Վինդսթարզը, Սանտա Մարիան, Լույսի Շղթաները, Ազատ անկումը և ինչո՞ւ ոչ, խաղահրապարակը։ 

Ընտանիքով Երևան Պարկ հաճախելը երջանկություն է և ակտիվ հանգիստ, նման զվարճալի ատրակցիոններ Երևանում գտնելը այնքան էլ հեշտ գործ չէ։ 

Համարձակ մանուկներն ու երիտասարդները սիրում են այս ատրակցիոնները, ինչո՞ւ, որովհետև միայն այս ատրակցիոնների վրա կարելի է զգալ ադրենալինի մեծ բաժին։ 

Բումերանգը ամբողջ աշխարհում հայտնի և սիրված ատրակցիոններից մեկն է, այստեղ պետք է ձեռքերը վեր պահել ու գոռալ։ Լավագույն զգացողությունները հենց այս ատրակցիոնի վրա կարող եք գտնել։ 

Նունջի Պտույտ նստողները իսկական համարձակներ են։ 360 աստիճան պտտվել կարող են անել ոչ բոլորը։ Եթե փնտրում եք նոր զգացողություններ ապա այս ատրակցիոնը հենց ձեզ համար է։

Համարձակները կարող են փորձել նաև՝ Սանտա Մարիա, Յան Քոսթեր, Զարի Քոսթեր, Ուրախ Քոսթեր ատրակցիոնները։ 

Մանկական ատրակցիոնները հիանալի են հանգիստ, սակայն հետաքրքիր հանգստի համար։
Օրինակ
Անա Կարուսելը բոլոր մանուկների սիրելին է, հանգիստ, առանց մտահոգությունների, միայն ու միայն զվարճանք, անսահման լույսեր… ուրիշ ոչինչ։ 

Սրընթաց օդանավեր ատրակցիոնը թույլ է տալիս բոլոր ապագա օդաչուներին վայելել իրենց առաջին թռիչքը, կրկին ապահով միջավայրում, նույնիսկ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ։ 

Ցատկող բզեզները, Էուրեկան, Կենդանիների ուղին, Պտտվող օդանավը հիանալի ատրակցիոններ են մանուկների համար, ովքեր նախընտրում են հանգիստ զվարճանքներ։ 

 

Հավելենք, որ 2023 թվականին Երևան պարկը ավելացնելու է ևս չորս ատրակցիոն իրական ադրենալինի սիրահարների համար։ 

 

o o o o o o o m m m o o !