Before Your Arrive

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ

ՄԵՔԵՆԱ | ՏԱՔՍԻ
  • Երևան Պարկը տեղակայված է
    Մոնթե Մելքոնյան 31 հասցեում։

ԿԱՅԱՆԱՏԵՂԻ
Այգու այցելուների
համար գործում է անվճար
ավտոկայանատեղի։
ԻՆՔՆԱԹԻՌ
  • Այգի կարող եք հասնել տաքսիով
    կամ ավտոբուսով՝ ժամանման սրահի մուտքի մոտից։

Զվարթնոց Միջազգային Օդանավակայանը (EVN) գտնվում է Երևան պարկից 11կմ հեռավորության վրա.

Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից շարժվե՛ք դեպի Ծովակալ Իսակովի պողոտա՝ շարունակելով ճանապարհը մինչև Մոնթե Մելքոնյանի կամուրջ։ Կամուրջ հասնելուն պես թեքվե՛ք աջ՝ Մոնթե Մելքոնյան փողոց, և շարունակեք ճանապարհը։ Կիևյան կամուրջ չհասած՝ կատարեք հետպտույտ․ վե՛րջ, դուք արդեն Երևան պարկում եք։

ՀՏՀ

  • 1.
    | Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել տոմս։

    Տոմսերը կարող եք ձեռք բերել այգու դրամարկղից կամ գնել առցանց՝ հետևելով հղմանը yerevanpark.am/am/tickets 

    Տեղում գնելու դեպքում կարող եք վճարել նաև Իդրամ հավելվածի միջոցով և օգտվել Rocket Line-ից։ 

  • 2.
    | Որոն՞ք են այգու աշխատանքային ժամերը։

    Երևան պարկի աշխատանքային ժամերն են՝
    - Երկուշաբթիից ուրբաթ 14:00-22:00,
    - Հանգստյան և տոն օրերին 12:00-22:00

  • 3.
    | Արդյո՞ք այգին աշխատում է ձմեռային սեզոնին։

    Իհա՜րկե։ Բացի ատրակցիոնների մեծ մասից, որոնք աշխատում են նաև ձմռանը, այդ ժամանակ գործում է նաև մե՜ծ սահադաշտ, որից կարող եք օգտվել անսահմանափակ։ 

  • 4.
    | Ինչպե՞ս կարող եմ ամրագրել խմբային այցելություններ:

    Դպրոցական և կորպորատիվ խմբերի համար գործում են հատուկ սակագներ։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով yerevanpark.am/am/tickets, ուղարկել Ձեր հարցումը sales@yerevanpark.am էլ․ հասցեին կամ ուղղակի զանգահարել +374- 99-88-19-88

  • 5.
    | Եթե մայրիկը/հայրիկը/տատիկը/պապիկը չեն օգտվում ատրակցիոններից, և՞ս պետք է վճարեն տոմսի ամբողջ գումարը։

    Մեր այգին ընտանեկան է, և մենք խրախուսում ենք ընտանեկան ժամանցը։ Ունենք բազմաթիվ ատրակցիոններ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, և հորդորում ենք բոլորին անպայման օգտվել ատրակցիոններից և մաքսիմալ հաճույք ստանալ, քանի որ համատեղ ընտանեկան ժամանցը նաև շատ կարևոր է երեխաների էմոցիանալ զարգացման համար։

  • 6.
    | Սնունդը և՞ս մտնում է տոմսի արժեքի մեջ։ 

    Ունենք առանձին մեծ ֆուդկորտ, որտեղ կան շատ համեղ ուտեստներ, հիմնականում ֆասթ ֆուդ՝ պիցցաներ, բուրգերներ և այլն։

  • 7.
    | Ինչպե՞ս ձեռք բերել Մեջիք Բոքս և ի՞նչ է այն ներառում։

    Յուհու՜, Երևան պարկի Magic Box-ը իր հետ բերում է կախարդական հնարավորություն՝ հանդիպում Էմորիայի հերոսների հետ ձեր ՏԱՆԸ։Magic Box պատվիրելիս կունենաք հնարավորություն ամրագրելու Հերոսների այց-առաքում հենց ձեր ՏՈՒՆ։

    Պատկերացնու՞մ եք ձեր փոքրիկների անսահման երջանկությունը։

    Իսկ ի՞նչ է ներառում Magic Box-ը.

    Երևան պարկի 2 նվեր-տոմս

    Նունջի «Տաքուկ» թերմոբաժակ

    Զորի «հզոր» կրծքանշան

    Լույսի «Արևոտ» նոթատետր

    Պինչուի «Համո՜վ» համովիկներ

    Gift box-ի առաքման պայմաններն այսպիսինն են`

    1 Առաքումը կատարվում է մաքսիմում 4 հերոս-էլֆերի ուղեկցությամբ, հերոսները հանդիսավոր կերպով նվիրում են Gift box-ը և 15-20 րոպե ակտիվ ժամանց ապահովում։ Տվյալ ծառայության ամռողջական վճարը  `60,000 դրամ է:

    2 Եթե ցանկանում եք միայն Gift box ձեռք բերել, ապա վճարովի առաքում ենք կատարում +37.000 դրամ Gift box-ի վճարը:

    3. Ինչպես նաև կարող եք մոտենալ մեր խանութ-սրահ և տեղում ձեռք բերել նվերը:

    Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել մեր խանութ-սրահ, մեր աշխատակիցները սիրով կպատասխանեն ձեր հարցերին:

     

    Շտապե՜ք զանգահարել 033-88-27-88 հեռախոսահամարով և նվիրել ձեր սիրելիներին իրական հեքիաթ։

     

  • 8.
    | Հոբելյարի մուտքն անվճա՞ր է։

    Հոբելյարի համար նույնպես պետք է վճարել 12.000 դրամ։ Երևան Պարկի հերոսները կարող են մասնակցել տորթի արարողությանը և շնորհավորել հոբելյարին։

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Լրացրե՛ք բաց թողնված դաշտերը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հնարավորինս շուտ։

* -ով նշված դաշտերը պարտադիր են լրացնել

Դուք համաձայնվում եք մեր գաղտնիության քաղաքականությանը և գրանցվում մեր կողմից
ուղարկվող էլ․ նամակներ ստանալուն, որից կարող եք հրաժարվել ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ձեր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ խնդրում ենք ուշադիր կարդալ ատրակցիոնների կանոնները, նախքան օգտվելը։ Կանոններին չհետևելու դեպքում՝ կհեռացվեք այգուց։

Երևան պարկ մուտք գործելու կանոնները

  • Երևան պարկ մուտք գործելիս անհրաժեշտության դեպքում հնարավոր է ստուգումներ իրականացվեն անձնական իրերի և հյուրերի նկատմամբ։

  • Երևան պարկն իրավունք ունի օգտագործել իր տարածքում արված ցանկացած լուսանկար կամ հոլովակ գովազդային նպատակներով։

  • Նույն օրվա ընթացքում կրկին մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կնիք, որը տրամադրվում է տեղեկատվական կենտրոնում՝ Երևան պարկից դուրս գալու ժամանակ։

  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած տեսակի կենդանիների մուտքը Երևան պարկ արգելվում է (բացառություն են կազմում ծառայողական շները, որոնց դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր)։

  • Երևան պարկ միայնակ՝ առանց չափահասի ուղեկցությամբ, կարող են մուտք գործել 14 և բարձր տարիք ունեցող երեխաները (14-ից 16 տարեկան երեխաների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ)։

  • Մինչև 14 տարեկան երեխաների՝ Երևան պարկ այցելության դեպքում, 16 և բարձր տարիք ունեցող ուղեկցողի ներկայությունը պարտադիր է։

  • Երևան պարկ մուտքը թույլատրվում է միայն պատշաճ հագուստով․ արգելվում է հագուստ, որը կպարունակի հայհոյանք կամ ագրեսիվ պատկերներ։

  • Խորհուրդ է տրվում կարևոր և թանկարժեք իրերը թողնել տանը, մեքենայի մեջ կամ Երևան պարկի հանդերձարանում։

Չի՛ թուլատրվում Երևան պարկ մուտք գործել հետևյալ իրերի առկայության դեպքում.

  • Հրազենի, զինամթերքի և ցանկացած այլ տեսակի զենքի,

  • Կտրող և ծակող գործիքների (դանակ, մկրատ և այլն),

  • Դրսից սննդի (բացառությամբ մանկական և բժշկի կողմից նշանակված հատուկ սննդի, ծննդյան տորթերի),

  • Ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների,

  • Թմրամիջոցների և այլ հոգեմետ նյութերի,

  • Հրավառության կամ այլ նմանատիպ պայթուցիկ նյութերի,

  • Անօդաչու թռչող սարքերի, հեռակառավարվող խաղալիքների,

  • Անվաչմուշկների, հովերբորդերի, սքեյթբորդերի և հեծանիվների։

Ատրակցիոններից օգտվելու կանոնները

  • Նախքան ատրակցիոնից օգտվելը՝ անհրաժեշտ է ծանոթանալ տվյալ ատրակցիոնի պահանջներին, որոնք ներկայացված են յուրաքանչյուր ատրակցիոնի մուտքի մոտ տեղադրված տեղեկատվական ցուցանակի վրա։

  • Խորհուրդ է տրվում նախքան ատրակցիոնից օգտվելը հետևել ամբողջ ընթացքին՝ տվյալ ատրակցիոնի մասին նախնական տպավորություն կազմելու համար։

  • Հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով՝ ատրակցիոններից օգտվելիս անհրաժեշտ է հետևել օպերատորների բանավոր հրահանգներին։

  • Երևան պարկի յուրաքանչյուր ատրակցիոն ունի իր հասակի պահանջները, ուստի, տոմսի առկայությունը չի երաշխավորում, որ հյուրը կարող է օգտվել բոլոր ատրակցիոններից անխտիր։

  • Անվտանգության նկատառումներից ելնելով և հետագա առողջական խնդիրներից խուսափելու նպատակով՝ հղի կանանց որոշ ատրակցիոններից օգտվելն արգելվում է։

  • Հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի՛ թույլատրվում օգտվել որոշ ատրակցիոններից նոր վիրահատություն կամ առողջական խնդիրներ ունենալու դեպքում։

  • Ատրակցիոններից օգտվելիս չի՛ թույլատրվում օգտագործել սնունդ կամ ըմպելիք։

  • Հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան պարկի որոշ ատրակցիոններից չի՛ թույլատրվում օգտվել բջջային հեռախոսի և նկարահանող սարքերի առկայության դեպքում։

  • Նախքան ատրակցիոնից օգտվելը՝ անձնական իրերը (պայուսակ, բանալի, մանրադրամ և այլն) անհրաժեշտ է թողնել տվյալ ատրակցիոնի պահարանում։ Եթե իրերը գտնվում են փակվող գրպանների և «բորսեթ»-ների մեջ, ապա օպերատորի թույլտվությամբ կարող են մնալ հյուրի մոտ։

  • Հյուրը կրում է լիարժեք պատասխանատվություն, եթե հեռախոսը կամ անձնական որևէ իր ընկնում և վնասում է որևէ գույք կամ հյուրի։

  • Ատրակցիոնի դադարից հետո, հյուրը պետք է դուրս գա ատրակցիոնի տարածքից, կրկին օգտվելու ցանկության դեպքում վերադառնա հերթի գոտի։ Հերթում քիչ հյուրերի դեպքում, օպերատորի թույլտվությամբ առանց տարածքը լքելու հնարավոր է կրկին օգտվել տվյալ ատրակցիոնից։

  • Ատրակցիոնից օգտվելիս, եթե ընկնում է անձնական որևէ իր, չի՛ թույլատրվում ինքնուրույն վերադարձնել․ անհրաժեշտ է դիմել օպերատորների օգնությանը։

  • Ատրակցիոններից օգտվելիս անհրաժեշտ է պահպանել հերթի կանոնները․ չի՛ թույլատրվում այլ անձի համար «հերթ պահել» կամ լքել այն կրկին վերադառնալու նպատակով, անհրաժեշտության դեպքում օպերատորները կարող են թույլ չտալ օգտվել ատրակցիոնից։ Հերթը համառորեն խախտելը, կարող է պատճառ հանդիսանալ այգուց հեռացման՝ առանց գումարի փոխհատուցման։

  • Երևան պարկը պատասխանատվություն չի կրում կորած և գողացված իրերի համար, ուստի, խնդրում ենք լինել ուշադիր Ձեր անձնական իրերի նկատմաբ, հնարավորության դեպքում թողնել դրանք մեքենայի մեջ կամ Երևան պարկի հանդերձարանում։

Ընդհանուր կանոնները

  • Երևան պարկն իրավունք ունի օգտագործել իր տարածքում արված ցանկացած լուսանկար կամ հոլովակ գովազդային նպատակներով։

  • Ծխել թույլատրվում է միայն Երևան պարկի բացօթյա տարածքում (այդ թվում Էլեկտրոնային ծխախոտներ և վեյփեր)։

  • Արգելվում է ոչ քաղաքավարի վարքագծի և խոսելաոճի դրսևորումը Երևան պարկում: Նման իրավիճակներում Երևան պարկն իրավասու է առանց տոմսի գումարի վերադարձի հյուրին հեռացնել տարածքից։

  • Հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոչ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում (ուժեղ քամի, փոթորիկ, անձրև, կարկուտ) դրսում գործող որոշ կամ բոլոր ատրակցիոններ կարող են ժամանակավորապես դադարեն գործել։ Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տոմսի գումարի փոխհատուցում չի նախատեսվում։

  • Երևան պարկի ողջ տարածքը և ատրակցիոնները նախատեսված են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Նախքան Երևան պարկ այցելելը՝ կարող եք կապ հաստատել հյուրերի սպասարկման բաժնի հետ հավելյալ ինֆորմացիայի համար։

  • Երևան պարկում նախատեսված է հատուկ տարածք՝ երեխաների խնամքի և կրծքով կերակրող կանանց համար։

  • Հյուրերի մուտքն արգելվում է աշխատակազմի համար նախատեսված հատուկ տարածքներ, ետնաբեմ, պարկի բնական և դեկորատիվ ծաղկային տարածքներ։ Չի՛ թույլատրվում լողալ Երևան պարկի ջրային տարածքներում (մեծ լիճ, ձկներով լճակ)։ Թույլատրվում է օգտվել միայն շատրվանի տարածքից։

  • Արգելվում է ծառայությունների և ապրանքների վաճառք կամ ցուցադրություն Երևան պարկի տարածքում՝ առանց նախապես գրավոր համաձայնության։

  • Արգելվում է տպագրած կամ ձայնագրած նյութերի տարածումը Երևան պարկի տարածքում՝ առանց նախապես գրավոր համաձայնության։

  • Արգելվում է Երևան պարկի տարածքը և ատրակցիոնները օգտագործել կոմերցիոն նպատակներով՝ առանց նախապես գրավոր համաձայնության։

ՀՈՒՇՈՒՄՆԵՐ

1
Հատուկ առաջարկները միշտ տպավորիչ են։ Գրանցվե՛ք հիմա և ստացե՛ք հատուկ առաջարկներ
2
Եթե Ձեր նախընտրած ատրակցիոնի դիմաց մեծ հերթ է գոյացել, փորձեք մյուսները՝ մինչ հերթը թեթևանա։
3
Եթե երեխայի հասակը չի բավարարում ատրակցիոնի նվազագույն պահանջներին, ապա օգտվե՛ք ատրակցիոնից միասին։
4
Եթե պլանավորում եք օգտվել բացօթյա ատրակցիոններից, ապա ստուգե՛ք տվյալ օրվա եղանակի տեսությունը։

ԱՇԽԱՏԱՆՔ


Երկարատև հիշողությունները և մոգական պահերը այստեղ են ստեղծվում։ Կախարդական պատմություններ, ատրակցիոններ, ապշեցուցիչ բնություն և շոուներ․ այս ամենը կազմում է հեքիաթի մի մասը։

Աշխատակիցները դարձնում են հյուրերի այցը էլ ավելի ամբողջական իրենց ջերմ ժպիտով և հյուրընկալությամբ։ Իսկ ինչու՞ չդառնալ այս մեծ ընտանիքի անդամ։

u u u u u u u u u ! u u u