Երևանի Պարկի մասին | Ժամանցի կենտրոն Երևանում

Երևան Պարկ

Բարի գալուստ Երևան պարկ՝ զվարճանքների և արկածների աշխարհ։ Ստեղծի՛ր հիշողություններ և տպավորիչ պահեր ընկերներիդ ու ընտանիքիդ հետ միասին։ Բայց սպասի՜ր․․․պատրաստ եղի՛ր բարձր ճչալու և ուրախանալու։ 

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

«Երևան պարկ» նախագիծը Գարեգին Նուշիկյանի կարևորագույն նախաձեռնություններից է։ Նրա մեծ ցանկությունն էր  ստեղծել մի այնպիսի ծրագիր, որ Հայաստանում բացակայում է։ 
Այս անգամ նրա գաղափարն էր  բացել առաջին թեմատիկ այգին Հայաստանում, որը մարդկանց՝ հատկապես երեխաների կյանքը, կլցներ   խինդ ու ծիծաղով, և կդարձներ այն ավելի գունեղ։
Երևան պարկը, լինելով տարածաշրջանում միակը իր գերժամանակակից ատրակցիոններով, խթան է հանդիսանալու Հայաստանում զբոսաշրջության արագ զարգացմանը։
2017 թվականից սկսած՝ նախագիծը նպատակ ուներ Հայաստան ներմուծել բարձրակարգ և աշխարհահռչակ ատրակցիոններ՝ համապատասխան միջազգային բոլոր չափանիշներին։
Ընկերության տեսլականն էր ստանալ մանկական, ընտանեկան և էքստրեմալ ատրակցիոնների բալանսավորված համակցություն, ունենալ այնպիսի տպավորիչ ատրակցիոններ, որոնք կհիացնեին հանրությանը և կապահովեին հյուրերի լիարժեք ժամանցը։ «Երևան պարկ»-ի նպատակներից մեկն էր նաև շրջապատել այս ամենը բազմաթիվ ծառերով, կանաչապատ գոտիներով՝ դարձնելով այն Երևանի ամենամեծ այգիներից մեկը։ 

ԴԻՄԱՎՈՐԵՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Յան

Յանը Էմորիայի քաղաքացի է, ով նաև Անայի մանկության ընկերն է։ Նա շատ խիզախ է, արկածախնդիր, բարի և խելացի։ Շատ ճարպիկ է, սիրում է ծառեր մագլցել և միշտ առաջ է գալիս նոր գաղափարներով՝ խաղերը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Նրա երազանքն է ստեղծել մի վայր, որը Էմորիայի ժողովրդին կտա մեծ երջանկություն և միասնականություն։ Յանը գաղտնի սիրում է Անային, և նրա առաքելությունն է ամեն գնով պաշտպանել Անային և Էմորիան։  

Անա

Անան Էմորիայի արքայադուստրն է, ով զվարթ է, բարի և սրամիտ։ Անան շատ է սիրում զբոսնել ամբողջ Էմորիայով՝ անցկացնելով  ժամանակը իր թագավորության բնակիչների՝ հատկապես երեխաների հետ։ Արքայադուստրը դեռ մանկուց սիրել է խաղալ ակտիվ խաղեր։ Նա, լինելով շատ նուրբ և փխրուն էակ, թագավորության համար դժվար պահերին լցվում է քաջությամբ և խիզախությամբ։ Անան միշտ հոգատար և հավատարիմ է իր ընկեր Յանի նկատմամբ։

Zor
Զոր

Զորը խիզախության պահապանն է, ով անվախ է, հզոր և սիրում է բարդ խաղեր։ Նա սովորեցնում է երեխաներին՝ ինչպես հաղթահարել իրենց վախերը և նոր բացահայտումներ անել։ Ըստ առասպելի, Զորը եկել է Էմորիայի բարձր լեռներից, և այդ պատճառով նա ստեղծված է բյուրեղներից։ Մեկ այլ առասպելում էլ ասվում է, որ իր բյուրեղները ուտելի շաքար աքլոր են։ Յանը միշտ փորձել է պարզել Զորի ծագումը՝ բազմիցս կծելով նրա ձեռքը։ Սակայն, այս ամենը մնում է առեղծված մինչ օրս։

Pinchu
Պինչու

Պինչուն հետաքրքրասիրության պահապանն է, ով հարցականի տակ է դնում ամեն ինչ։ Նրա սիրելի զբաղմունքը բարդ գլուխկոտրուկներ լուծելը և նոր բաներ սովորելն է։ Նա սովորեցնում է երեխաներին ուշադրություն դարձնել մանրուքներին և ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը։ Դուք հաճախ կարող եք լսել նրա կարգախոսը․ «Աշխարհը անծայրածիր է և միշտ շատ բան կա բացահայտելու և սովորելու»։ Թեև նա շատ խելացի և տեղեկացված անձնավորություն է, Պինչուն երբեք գոռոզ չէ և ժամանակ է տրամադրում մյուսներին համբերատարությամբ բացատրելու իրերը։ 

NoonJ
Նունջ

Նունջը հանդարտության պահապանն է, ով շատ քաղցր է, հոգատար և իմաստուն։ Նա մարշմելլոյի նման փափուկ է և փխրուն։ Նունջը սովորեցնում է երեխաներին  ցանկացած իրավիճակում խուճապի չմատնվել և որոշում կայացնելուց առաջ երկար մտածել բոլոր տարբերակների մասին։ Երեխաները սիրում են զրուցել նրա հետ, քանի որ նա հիանալի ունկնդիր է, և միշտ ուղղորդում է նրանց գտնել իրենց համար լավագույն լուծումը։ Նունջը սիրում է վայելել մայրամուտը և բնության գրկում կազմակերպել պիկնիկներ։

looys
Լույս

Լույսը ուրախության պահապանն է։ Նա շատ զվարթ է, ակտիվ, ցատկում է շատ և ծիծաղում։ Լույսը սիրում է կազմակերպել աշխույժ խաղեր և պատմել զվարճալի պատմություններ՝ յուրաքանչյուրի տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար։ Լույսը կարծես արևի շող լինի և անհնար է տխրել, երբ լսում ես նրա վարակիչ ծիծաղը։ Նրա ամենասիրելի զբաղմունքներից մեկը երեխաների ծիծաղը հավաքելն է իր փոքրիկ սրվակի մեջ, ինչն էլ դրական լիցքեր է հաղորդում նրան։ Նա կարծում է՝ ցանկացած լավ կամ վատ բան, ի վերջո, դրական արդյունքի է հասնելու։ 

Առաքելությունը

Հեքիաթային զվարճանքի և տպավորիչ պատմությունների միջոցով օգնել ընտանիքիներին և արկածախնդիր մարդկանց ստեղծել հարատև հիշողություններ՝ ապահով և հյուրընկալ միջավայրում ։

Տեսլականը

Դառնալ տարածաշրջանի ամենաշատ այցելվող ժամանցի կենտրոնը՝ բոլոր տարիքային խմբերի համար և միաժամանակ կառուցել իրական կանաչապատ միջավայր՝ նպաստելով Հայաստանի դինամիկ զարգացմանը։ 

o o o o o o o m m m o o !