Երեւան Պարկի 4 նոր էքստրեմալ ատրակցիոնները

 

Երեւան Պարկն անսահման ուրախ է հայտնել իր հյուրերին, որ արդեն գործում են այդքան սպասված 4 նոր էքստրեմալ ատրակցիոնները՝ Բուսթերը, Մավրիքը, Ռոտո Տեխնոն և Ավտոդրոմը։ 
Այս ատրակցիոնները հատուկ բերել ենք մեր ամենահետաքրքրասեր, համարձակ ու արկածախնդիր հյուրերի համար։
Դե ինչ, եկեք հերթով ծանոթանանք մեր նորեկների հետ։

Բուսթեր

Բուսթեր ` ամենահամարձակների համար։ 40մ բարձրություն և 65կմ/ժ արագություն ունեցող Բուսթերը ոչ միայն Հայաստանի, այլև թերևս տարածաշրջանի ամենաէքստրեմալ ատրակցիոններից է։ Այն այնքան մեծ է, որ կարելի է տեսնել նույնիսկ կիլոմետրերի հեռավորության վրա։ Բուսթերը մագնիսական ձգողություն ունի այցելուների համար։ Եթե ուզում եք նոր, սուր, ուժեղ զգացողություններ, ամրագրեք ձեր տեղը հենց Բուսթերի վրա։

Բարձրություն: 40մ Արագություն: 65կմ/ժ Հզորություն: 4G Մինիմում հասակ: 130սմ

 

Մավրիք

Մավրիքն արկածախնդիրներին տանում է հիանալի ճանապարհորդության, որը նույնությամբ կրկնում է ակրոբատիկ ինքնաթիռի թռիչքի բոլոր փորձառություններն ու  զգացողությունները։ Այս ամենը կզարմացնի նույնիսկ ամենափորձառու էքստրիմի սիրահարներին․․․

Բարձրություն: 7,7մ Հզորություն: 3G Մինիմում հասակ: 120սմ

 

Ռոտո Տեխնո

Ռոտո Տեխնոն Երևան Պարկի ամենաուրախ և զվարճալի ատրակցիոններից է, որը ստիպում է նստողներին անվերջ ու շատ բարձր ծիծաղել։ Ատրակցիոնը պտտվում է ժամացույցի սլաքի և հակառակ ուղղությամբ, մինչդեռ ձեռքերն անընդհատ անհոգ կերպով վեր ու վար են անում։

Բարձրություն: 7,2մ

 

Ավտոդրոմ

Ավտոդրոմ՝ հատուկ մեքենաների սիրահարների համար։ Երևան Պարկի ներսի հատվածում վաղուց արդեն գործում էր մանուկների կողմից շատ սիրված փոքր ավտոդրոմը։ Իսկ այժմ արդեն՝ դրսի հատվածում՝ Պինչուի նորաբաց զոնայում, ի ուրախություն բոլոր արկածասերների, գործում է նաև մեծ ավտոդրոմը՝ 20x10, 12-15 ավտոմեքենաներով, իտալական ծագման՝ IE Park-ից ներկրված։ 

Դե ինչ, հուսով ենք՝ արդեն իսկ մի փոքր պատկերացում կազմեցիք մեր նոր էքստրեմալ ատրակցիոնների մասին, իսկ դրանք լիարժեք վայելելու և սեփական կարծիք կազմելու համար ձեզ մնում է միայն մոտակա օրերին այցելել Երևան Պարկ։ 

 

Հետո ռեվյու կթողեք անպայման՝ նշելով, թե հատկապես որ ատրակցիոնն եք հավանել ամենաշատը՝ Մավրիքը, Ռոտո Տեխնոն, Բուսթերը, թե Ավտոդրոմը։ 

Ձեր ամենաուրախ ու հաջողված նկարներով ու վիդեո հոլովակներով կարող եք կիսվել նաև մեր ֆեյսբուքի կամ ինստագրամի էջերում, իսկ մենք կընտրենք լավագույններն ու անպայման կհրապարակենք մեր էջում։ 

 

 

 
o o o o o o o m m m o o !