Երեւան Պարկը տեսախցիկից այն կողմ. Ինչպես ստանալ գեղեցիկ լուսանկարներ

 

Եթե ցանկանում եք ֆիքսել զվարճանքի այգու գունեղ և աշխույժ մթնոլորտը, ինչպիսին է, օրինակ, Երևան Պարկը, ապա այն առաջարկում է բազմաթիվ լուսանկարչական հնարավորություններ:

Ատրակցիոնների անընդհատ շարժման, ոգեւորված հյուրերի և վառ լուսավորության շնորհիվ կան անսահման տարբերակներ՝ ստեղծելու հետաքրքիր լուսանկարներ:

Այս հոդվածում մենք ձեզ կտանք մի քանի օգտակար գաղափարներ և խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ֆիքսել ճիշտ կադրերը թեմատիկ այգիներում, այնպես որ, եթե պատրաստ եք բարելավել ձեր հմտությունները, կարդացեք և մտապահեք:

 

ՆԿԱՐՆԵՐԸ ՄԹՆՇԱՂԻՆ

«Կապույտ ժամին» կամ մթնշաղին նկարելը, մութն ընկնելուց անմիջապես առաջ, կարող է իսկապես կախարդական էֆեկտ առաջացնել: Այս ընթացքում երկինքը հարուստ կապույտ գույն է ստանում, որն իդեալական ֆոն է հաղորդում թեմատիկ այգու նկարներին:

Մթնշաղից առավելագույնս օգտվելու համար ավելի լավ է ժամանեք այգի նախանշված ժամից շուտ: Սա ձեզ լրացուցիչ ժամանակ կտա՝ ուշադրություն դարձնելու այն ամենին, ինչ գրավում է ձեր աչքը և պատկերացնելու այն կադրերը, որ ցանկանում եք ստանալ: Ձեր կոմպոզիցիաները նախօրոք պլանավորելը ժամանակ կխնայի և կերաշխավորի, որ ստանաք հենց այն կադրերը, որ պատկերացրել եք. Հիշեք սակայն, որ այդ մշուշոտ ժամը, չնայած շքեղ է, երկար չի տևում:

Բացի այդ, քանի որ լույսն արագ փոխվում է կապույտ ժամի ընթացքում, կարևոր է ուշադիր հետևել ձեր տեսախցիկի կարգավորումներին: Մի քանի թեստային կադր արեք՝ ճիշտ տարբերակն ընտրելու և դրանով նկարելու համար: Մի՛ վախեցեք փորձարկումներ կատարել և անվերջ ստեղծագործել։

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԻՏԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ

Ցանկացած զվարճանքի այգում դուք կտեսնեք տասնյակ լուսանկարիչների, ովքեր ևս ձեզ պես իդեալական կադր են փնտրում: Դուք իհարկե նրանց հետ մրցակցության մեջ չեք մտնում, բայց չէ՞ որ այնքան լավ եք զգում, երբ տուն եք վերադառնում յուրահատուկ, չկրկնվող լուսանկարներով: Մի՛ կառչեք մի վայրից, միշտ փորձեք տարբեր դիտանկյուններից ստանալ տվյալ կադրը: Երբ իդեալական նկար ունենաք, մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ՝ փորձելու նույն կադրը մեկ ուրիշ դիտանկյունից:

 

ՈՐՍԱՑԵՔ ՀՅՈՒՐԵՐԻ ԷՄՈՑԻԱՆԵՐԸ

Զվարճանքի այգին լուսանկարելիս պետք է մտածել, թե ինչ կարելի է ֆիքսել ատրակցիոններից և շրջակա միջավայրից բացի: Կա ևս մեկ բան, որը կարևոր է այգում, և դա այգու հյուրերն են: Ձեր լուսանկարչական գաղափարներում դուք կարող եք ներառել ևս մեկը՝ որն է այգու հյուրերին ձեր տեսախցիկի մեջ ֆիքսելը: Այնտեղ կտեսնեք բազմաթիվ մարդկանց: Շատերը ցանկանում են ունենալ նկարներ հերոսների հետ։ Դարձրեք նրանց ձեր պորտֆոլիոյի մի մասը և դիմանկարներ փորձեք ստանալ: Բայց մարդկանց լուսանկարելիս ճիշտ կլինի ամեն դեպքում նախապես թույլտվություն խնդրել, այնուհետև միայն նկարել ցանկացողներին։

Հյուրերի շատ լավ նկարներ ստացվում են հատկապես ծննդյան առիթների ժամանակ․ ի դեպ, Երևան Պարկում կարող եք վարձել հատուկ ծննդյան լուսանկարիչ։

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Թեմատիկ զբոսայգիներն ունեն բազմաթիվ ատրակցիոններ, որոնք անընդհատ շարժման մեջ են են: Ինչու՞ չլուսանկարել շարժվող ատրակցիոնները կամ, օրինակ, խաղահրապարակում բատուտից իջնող երեխաներին։ Թեև դա անելու համար ձեզ անհրաժեշտ կլինի տեսախցիկի համապատասխան կարգավորում: Շարունակեք սեղմած պահել տեսախցիկն ու միաժամանակ մի քանի նկար անել: Այնուհետև դուք կարող եք շարժական (անիմացիոն) նկար ստանալ ձեր թեմատիկ այգու լուսանկարներից: Եթե գիտեք, թե ինչպես սովորական լուսանկարին շարժական տեսք տալ՝ պարզապես մշակելով այն, ապա կարող եք նույնիսկ ավելի ուշ ավելացնել շարժվող տարրերը:

 

ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՆԿԱՐՆԵՐ

Թեմատիկ զբոսայգիները լի են տարբեր գույներով ու լույսերով, բայց երբեմն ստացված լուսանկարները կարող են մի փոք <<չափազանց>> թվալ։ Այդ դեպքում, ինչու՞ չփորձել կլասիկ սև ու սպիտակ տարբերակը: Այս հեշտ մեթոդը կարող է ձեր կադրերին բոլորովին այլ մթնոլորտ հաղորդել:

Որպեսզի պարզեք, թե արդյոք ձեր նկարը հաջող է սևի և սպիտակ տարբերակի համար, փնտրեք մթի և լույսի միջև խորը հակադրություն ունեցող տարածքներ: Սա կօգնի ձեր կադրին խուսափել ձանձրալի և միապաղաղ տեսքից: Նաև հիշեք, որ կոմպոզիցիան առանցքային է, երբ խոսքը վերաբերում է սեւ-սպիտակ լուսանկարչությանը։

Թեմատիկ զբոսայգու նկարներ ստանալը կարող է հետաքրքրաշարժ արկած լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարչի համար: Սկսած վառ լույսերից և գույներից մինչև ուրախ ու զվարթ հյուրերը, կան տասնյակ տարբերակներ՝ ամենայուրօրինակ լուսանկարներ ստանալու համար:


 

Պարզապես մի՛ մոռացեք նախապես պլանավորել, ճիշտ պահին հասնել և պատշաճ ժամանակ տրամադրել լավագույն տարբերակները գտնելու համար:

Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր հանգամանքը․ պարզապես մի՛ մոռացեք զվարճանալ: Լուսանկարչությունը վերաբերում է պահն ու կախարդանքը որսալուն, իսկ թեմատիկ այգիներն այդ նպատակի համար կատարյալ ֆոն են ծառայում: 

Երևան Պարկն անհամբեր սպասում է ձեզ հետ հանդիպման և զարմանալի լուսանկարչական արկածների ապահովման։

 

u u u u u u u u u ! u u u