Ինչ ուտելիք վերցնել Զվարճանքի այգում

Զվարճանքի այգի գնալը երեխաների համար լավագույն երազանքի իրականացում է,իսկ ծնողների համար՝ ընտանիքով ժամանակ անցկացնելու լավագույն տարբերակ:
 

Երեխաները այնտեղ հանդիպում են իրենց սիրելի հերոսներին, որոնց մինչ այդ տեսել էին մուլտֆիլմերում և իմացել նրանց մասին միայն հեքիաթներից: Իզուր չէ, որ ծնողները երեխաներին սովորաբար «կաշառում» են Զվարճանքի այգով: 

Զվարճանքի այգի կամ մանկական զվարճանքի կենտրոն գնալը սովորաբար տևում է մի քանի ժամից մինչև մեկ ամբողջ օր, դրա համար շատ կարևոր է ուտելիքի պաշարներով զինված լինելը: 

Տարբեր զվարճանքի այգիներում տարբեր կերպ է ընդունված սնվելը՝ որոշ այգիներ չեն թողնում այցելուներին դրսից ուտելիք բերել իրենց հետ, որոշ այգիներում ուղղակի չկան ֆուդկորտեր, կան միայն սրճարաններ, որտեղ հնարավոր է գտնել միայն սուրճ, թեյ կամ պաղպաղակ, սակայն երեխաներին պետք է հագեցնող սնունդ խաղալու համար: 

Զվարճանքի այգիներում կարևոր է ունենալ ջուր, որը անընդհատ կլինի ձեռքի տակ, քանի որ արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելը կարող է ջրազրկել օրգանիզմը, որն էլ իր հերթին կբերի թուլության և Զվարճանքի այգում ժամանակ անցկացնելը կդարձնի անտանելի: 

Միրգ, թխվածքաբլիթ, սենդվիչ և նման այլ ուտելիքները հիանալի գաղափար են զվարճանքի այգիների համար: Սովը հագեցնելու և միաժամանակ ուտելու վրա շատ ժամանակ չծախսելու համար մրգերը լավագույն տարբերակն են: 

Եթե զվարճանքի այգին թույլ է տալիս բերել ուտելիք, պետք է հաշվի առնել, որ շատ քաղցր կամ շատ աղի ուտելիքը այնքան էլ լավ միտք չէ զվարճանքի այգիների համար, քանի որ նման ուտելիքները պահանջում են մեծ քանակությամբ ջրի օգտագործում, որն էլ իր հերթին նշանակում է արտաքնոցի համար երկար հերթեր և անտեղի ժամանակի կորուստ: 

Սպիտակուցով հարուստ ուտելիքները լավագույն տարբերակն են, քանի որ երեխաներին կուշտ կպահեն երկար ժամանակ և կապահովեն էներգիայի պաշարով: 

Թաց անձեռոցիկներ, կամ ուղղակի անձեռոցիկներ վերցնելը նույնպես լավ միտք է, քանի որ ծնողներին օգնում է խուսափել երեխաների դեմքը, ձեռքերը լվանալու համար երկար հերթերից: 

 

Ի՞նչ ուտել Զվարճանքի այգում

 

Բազմաթիվ զվարճանքի այգիներ ունեն իրենց սրճարաններն ու ֆուդկորտերը: Օրինակ Երևան Պարկը, որը համարվում է բազմաֆունկցիոնալ զվարճանքի կենտրոն Երևանում, առաջարկում է իր այցելուներին ֆուդկորտ և ռեստորան, որոնք ունեն շատ համեղ ուտեստների մեծ տեսականի:

Երևան Պարկը առաջարկում է ճաշացանկ և՛ երեխաների և՛ մեծահասակների համար: 

Որպես նախուտեստ Երևան Պարկը առաջարկում է խորտիկներ՝ բանջարեղենի ու պանրի տեսականի, ձիթապտուղ, և այլն: 

Եթե շատ քաղցած չեք, կարող եք օգտվել աղցանների տեսականուց: Որպես համեմատաբար ավելի հագեցնող ուտեստ կարելի է վերցնել պիցցա, բուրգերներ, պաստաներ, խորոված, և այլ տաք ուտեստներ, որոնք կուղեկցվեն համեղ սոուսներով: 

Երևան Պարկը իր այցելուներին առաջարկում է նաև աղանդեր և սուրճերի, թեյերի ու հյութերի մեծ տեսականի: 

Այսպիով, երբ երեխաները քաղց զգան ատրակցիոններից ընդմիջելու ընթացքում,մի՛ անհանգստացեք, Երևան Պարկը իր հյուրերին քաղցած չի թողնում: 

Զվարճանքի այգում ժամանակ անցկացնելը, այնուհետև ընտանիքով, կամ ընկերներով ճաշելը, ընթրելը կբարձրացնի ձեր տրամադրությունը և ժամանակ կտա շփվելու ձեր սիրելիների հետ: Իզուր չէ, որ Երևան Պարկը համարվում է ընտանեկան ժամանցի կենտրոն: Այստեղ անցկացրած ժամանակը ընտանիքի համար հիանալի միջոց է ավելի ամուր կապերով կապվելու և ավելի մտերմանալու ու հասկանալու երեխաներին: 

Երևան Պարկը նաև հիանալի վայր է ծննդյան տարեդարձ նշելու համար, ավելի ուրախ վայր դժվար է գտնել: Բացի ռեստորանից ծննդյան տարեդարձի լավագույն ընթացքի համար Երևան պարկը առաջարկում է 4 առանձնացված սրահներ, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններ, մասնավորապես՝ ծննդյան լուսանկարիչ, խաղավարի ծառայություն, աճպարար, դիմանկարչություն, պղպջակներով շոու, ծաղրածու և այլն: 

 

Երեխաները պետք է մանկությունից ի վեր հավատան երազանքների կատարմանը, որպեսզի ավելի մեծ տարիքում մոտիվացված աշխատեն իրենց երազանքների և նպատակների կատարման համար: Երևան Պարկը երեխաների մեջ սերմանում է հավատ առ հրաշքներ:

 

e e e e e e e e e y ! h e e