Ժամանցային Զբոսայգիների Դերը Մարդկանց Միավորելու Գործում

 

Երևան Պարկը ոչ միայն տարածաշրջանի ամենամեծ թեմատիկ այգին է, այլև լավագույն ընտանեկան ժամանցի կենտրոններից մեկը։ Թեմատիկ զբոսայգիները տարիներ շարունակ եղել են ժամանցի սիրելի ձև՝ հյուրերին հնարավորություն տալով փախչել իրականությունից ու հրաշքների աշխարհում հայտնվել։

Այսօր ամեն զարգացած երկրում կարող եք գտնել առնվազն մեկ թեմատիկ պարկ: Յուրաքանչյուր երկրում թեմատիկ զբոսայգիներն ունեն իրենց առանձնահատկությունները, թեև հիմնական գաղափարը նույնն է գրեթե բոլոր երկրներում: Երևան Պարկում ունենք 27 ատրակցիոն՝ այդ թվում նոր էքստրեմալ ատրակցիոններ և հսկա մանկական խաղահրապարակ՝ ամենամեծը Հայաստանում։

 

Ժամանցի ի՞նչ տեսակներ է առաջարկում Երեւան պարկը

 

Դե իհարկե ամենակարևորն ու առաջնայինը ատրակցիոններն են Երեւանում։ Պարկում կան թե՛ ներսի, թե՛ դրսի հատվածի ատրակցիոններ՝ ամենատարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների համար։ Ատրակցիոնները բոլորը Եվրոպայից են՝ անվտանգության բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան։

Բացի ատրակցիոններից, Պարկում կան նաև հրաշալի թեմատիկ ներկայացումներ, շոուներ, բեմադրություններ։ Պարկում գործում է նաև շատ մեծ խաղասրահ, նկարչատուն, արկադային խաղերի սենյակ, բրենդավորված հուշանվերների խանութ-սրահ։

Երևան Պարկում կա նաև մեծ ֆուդկորտ, որտեղ կան շատ համեղ ուտեստներ, հիմնականում ֆասթ ֆուդ՝ պիցցաներ, բուրգերներ և այլն։ Դրսի բացօթյա հատվածում նաև գործում է «Ամրոց» սրճարանը, որտեղ նույնպես կարող եք գտնել համեղ ուտեստներ։ Եվ իհարկե ունենք տարեդարձ նշելու համար առանձնացված սրահներ։ Երևան պարկը ձեզ կօգնի կազմակերպել հիշարժան ծննդյան երեկույթ երեխաների համար։

 

Ծննդյան տարեդարձ

 

Երևան Պարկում կա 4 առանձնացված սրահ և ամրոց-ռեստորան, որտեղ կարող եք նշել Ձեր երեխայի տարեդարձն ու իրոք անմոռանալի դարձնել այն։ Պարկն ամբողջովին հոգում է կազմակերպչական բոլոր հարցերը․ Հյուրերին մնում է միայն գալ ու ի սրտե ուրախանալ։

 

Սննդի մասին առհասարակ մտածել պետք չէ, քանի որ ծննդյան սրահներն ունեն հատուկ տարեդարձների համար նախատեսված բանկետային մենյու, որն առաջարկում է համեղ սնունդ թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար։ Մենյուն կազմում են աշխատակիցների հետ միասին՝ կամ հեռախոսով կամ տեղում, ինչպես ձեզ հարմար է, և ցուցաբերում ենք ոչ միայն անհատական մոտեցում, այլև տրամադրում ենք հատուկ զեղչեր ծննդյան կապակցությամբ։

 

Երևան Պարկն ունի անհրաժեշտ ամեն ինչ ծննդյան տարեդարձն իդեալական նշելու համար՝ 4 առանձին սրահ, տասնյակ ատրակցիոններխաղավարներիլուսանկարչի, աճպարարի, ծաղրածուի և այլ տարբեր հետաքրքիր ծառայություններ։ 

 

Ծննդյան տորթը կարելի է համապատասխանեցնել Պարկի հերոսների հետ, որոնք շրջում են այգում, իսկ ծննդյան տորթի մոմերը փչելու ընթացքում անակնկալ այց-շնորհավորանք են մատուցում հոբելյարին։ 

 

Առհասարակ ո՞ւմ համար է նախատեսված Երեւան պարկը

 

Այգին ընտանեկան է, և այստեղ առաջին հերթին խրախուսվում է հենց ընտանեկան ժամանցը։ Կան բազմաթիվ ատրակցիոններ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, և երևան Պարկը հորդորում է բոլորին անպայման օգտվել ատրակցիոններից և մաքսիմալ հաճույք ստանալ, քանի որ համատեղ ընտանեկան ժամանցը նաև և առաջին հերթին շատ կարևոր է հենց երեխաների և նրանց էմոցիոնալ զարգացման համար։

Եվ դե իհարկե Երևան Պարկը հրաշալի ժամանցի տեղ է երիտասարդների ու էքստրիմի սիրահարների համար։ Այստեղ կան բոլորովին նոր 4 էքստրեմալ ատրակցիոն՝ այդ թվում հայտնի Բուսթերը, որն ունի 40 մ բարձրություն և իսկական մարտահրավեր է բոլոր արկածասերների համար։ Մոտ ապագայում ևս նոր հետաքրքիր ատրակցիոններ են սպասվում։

A A A A A A A A A ! A A A