Ատրակցիոններ որոնք կարելի է վայելել ձմռանը

Բոլորիս մոտ զվարճանքի այգիների հետ առաջին ասոցիացիան, սովորաբար, ամառն է, ատրակցիոնները, պաղպաղակը, արևը և վազվզող երեխաները:



Պետք չէ մտածել, որ զվարճանքի այգիները միայն պետք է այցելել ամռանը, չէ՞ որ բոլորն էլ ուզում են զվարճանալ նաև ձմռանը։ Բոլորս ցանկանում ենք, որ զվարճանքների այգիները ամբողջ տարին լի լինեն մարդկանցով և մեր սիրելի ատրակցիոններով։ Մեր ցանկությունը կարելի է բավարարված համարել, քանի որ Երևան պարկը հնարավորություն է տվել զվարճանալ նույնիսկ ձմռան ցրտին։ Զվարճանքի զբոսայգիներում կարող եք գտնել բազմաթիվ ատրակցիոններ նույնիսկ ձմռանը վայելելու համար։

Երևան պարկ այցելելիս կարող եք վստահ լինել, որ ձեր ամբողջ օրը լցված կլինի ամենավառ զգացմունքներով, քանի րո այստեղ գործում են ոչ միայն փակօթյա ատրակցիոններ, այլ նաև բացօթյա ատրակցիոններ և սահադաշտ։ : Ծննդյան տարեդարձ նշելու վայրեր փնտրելիս հատուկ ուշադրություն դարձրեք Երևան Պարկի առաջարկներին, քանի որ երեխաների համար ավելի հեքիաթային ծննդյան տարեդարձ կազմակերպել ուղղակի հնարավոր չէ։

Այսպիսով, եթե որոշ զվարճանքի այգիներ փակվում են տարվա ընթացքում, քանի որ ջերմաստիճանը նվազում է, մյուսները հետևում են Սուրբ Ծննդյան շուկաների և փառատոների օրինակին, և բաց են մնում իրենց այցելուների համար։

Ձմեռային զվարճանքների այգիները հաճախ փոխում են իրենց էսթետիկան՝ սեզոնն արտացոլելու համար: Որոշները նույնիսկ վերածվում են ձմեռային հրաշքների և տրամադրում թեմատիկ փորձառություններ: 

Ձմեռային արձակուրդների պլանավորումը, որպես կանոն, ավելի բարդ է, ձմռանը՝ ցրտի պատճառով զբոսաշրջիկների տեղաշարժը ավելի սահմանափակ է լինում։ 

Եթե ​​նախատեսում եք Հայաստան այցելել ձմռանը, ապա պետք է մտածեք զվարճանքի կենտրոններ գտնելու մասին ևս: Հայաստանը իր հյուրերին առաջարկում է գեղեցիկ, ձնեպատ լեռներ, սարեր, տաքուկ տնակներ, համեղ ռեստորաններ ու սրճարաններ, ինչպես նաև ձմեռային այգիներ։ 

Հայաստանում բարձր է գնահատվում մարդկանց հարմարավետությունը, ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրերի։ Մանկական ժամանցի կենտրոն գտնելը իրենից որևէ բարդություն չի ներկայացնի։ Այսպիսով, եթե դուք ճանապարհորդում եք ձեր երեխաների հետ, ապա Հայաստանը լավագույն վայրն է: Զվարճանքի այգիներում կգտնեք զբաղմունքներ տան բոլոր անդամների համար, և որ ամենակարևորն է՝ ժամանակ կանցկացնեք ընտանիքով։ 

Եթե ​​որոնեք «զվարճանքի կենտրոններ Երևանում», անմիջապես կտեսնեք Երևան Պարկի առաջարկները:

Հիմա տեսնենք, թե ինչպիսի զբաղմունքներ կարող եք գտնել ձմռանը:

 

Գեղասահք

Ձմռանը շատերի սիրելի զբաղմունքը գեղասահքն է։ գեղասահքը ոչ միայն զվարճալի է, այլև առողջարար։ 

Սահելիս մարմնի բոլոր մկանները գործում են: Առաջադրանքը հավասարակշռություն պահպանելն է՝ օգտագործելով կոճերը որպես հիմք, ոտքերի մկանները՝ որպես սահող, ձեռքերն ու ուսերը՝ որպես հենարան, և մեջքը՝ որպես աջակցող համակարգ: Հետևաբար, այն պահանջում է ամբողջ մարմնի աշխատանք: 

Հավասարակշռության զարգացումը գեղասահքի հիմնական առավելությունն է: Թեև տեխնիկապես ցանկացած տեսակի չմուշկներով սահելը կարող է նպաստել հավասարակշռության զարգացմանը, սահադաշտը հաճախ գերազանցում է անվաչմուշկներ վարելուն, քանի որ սառցի վրա սահելը ավելի բարդ է։ 

Երևան Պարկի սահադաշտը հիանալի է թե՛ երեխաների թե՛ մեծահասակների համար, իսկ այնտեղ գտնվող մարզիչները կօգնեն Ձեզ սահել, եթե դեռևս չեք տիրապետում գեղասահքի արվեստին: Գնացե՛ք և զվարճացե՛ք ձեր ընտանիքի և ընկերների հետ:

 

Փակօթյա խաղահրապարակ

Մեկ այլ հիանալի զբաղմունք է երեխաների համար խաղահրապարակում խաղալը։ Բոլոր երեխաները, անկասկած, սիրում են խաղահրապարակներ, սակայն ձմռանը համարյա անհնար է դառնում դրսում խաղալը, իսկ Երևան Պարկը առաջարկում է ներսում գտնվող երկհարկանի լաբիրինթ նախատեսված թե՛ երիտասարդների, թե՛ փոքրիկների զվարճանքի համար՝ ։

Երևան Պարկն առաջարկում է անսահմանափակ թվով զվարճանքներ փակ խաղահրապարակում: Խաղահրապարակի ամբողջ տարածքը փակ է ու ապահով,  իսկ հոգատար անձնակազմը կհետևի  ձեր երեխաների ապահովությանը։

Ձեր երեխաները կարող են զվարճանալ՝ ցատկոտել բատուտի վրա, սղղալ ազատ անկման սղղարանների և մանկական սղղարանների վրա, ինչպես նաև հաղթահարելով լաբիրինթոսը։

 

Ձմեռային ատրակցիոններ

Բացի բացօթյա ատրակցիոններից Երևան պարկը առաջարկում է նաև փակօթյա ատրակցիոններ։ Ներսի ատրակցիոնները առաջացնում են պաշտպանվածության և ապահովության զգացում, ինչպես նաև ներսում տաք է և հարմարավետ։ 

Ներսում կան հիանալի ատրակցիոներ, որոնցից են՝․

Սամբա աշտարակը՝ երեխաների և մեծահասակների սիրելի ատրակցիոնը:

Ո՞վ չի ցանկանա զբոսայգին տեսնել վերևից և օդում սավառնել: Այս հիանալի ճանապարհորդությունը կարող եք վայելել ձեր ամբողջ ընտանիքի հետ միասին (մինչև չորս անդամ):

Մեքենա վարելը վախենալու է թվում, սակայն Երևան Պարկի ավտոդրոմում ձեր բոլոր վախերը կվերանան: Զվարճանալուց բացի կտեսնեք, թե ինչպիսի վարորդ կարող եք լինել: Երեխաները, ինչպես նաև մեծահասակները կարող են փորձել այս փոքր մեքենաները: 

Այստեղ չկան ավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կանոնները սահմանում եք դուք ինքներդ: 

 

e e e e e e e e e y ! h e e